Հա

Քաղաքական

01/08/2020 - 10:10

«Թեհրան նահանգում կորոնավիրուսով վարակւածների կայուն ծանր իրավիճակում գտնւող բուժառուների թիւն աճել է». Զալի

Թեհրան նահանգում կորոնավիրուսով վարակւածների կայուն ծանր իրավիճակում գտնւող բուժառուների թիւն աճել է:

«alikonline.ir» - Թեհրան նահանգում կորոնավիրուսով վարակւածների կայուն ծանր իրավիճակում գտնւող բուժառուների թիւն աճել է: Այս մասին այսօր՝ առաւօտեան ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին՝ յաւելելով, որ դրա հետեւանքով կորոնավիրուսով վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում աւելացել է:

Բացի այդ, նա նշել է, որ հետազօտութիւնները փաստում են, որ վիրուսը սկսել է կառուցւածքային մուտացիայի ենթարկւել, ինչի հետեւանքով էլ հիւանդութեան փոխանցման արարգութիւնը կարող է աւելանալ աւելի քան 8 անգամ:

Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի ղեկավարը, նաեւ անդրադարձել է կորոնավիրուսի գլոբալ բնոյթի հետեւանքներին նշելով, որ դրա պատճառով կը վերափոխւի բարձրագոյն կրթութեան ոլորտը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։