Հա

Քաղաքական

01/08/2020 - 13:40

«ԱՆ-ի սահմանած հակահամաճարակային միջոցառումների արդիւնաւէտութիւնը շարունակում է պահպանւել». Նախագահ Ռոհանի

Կորոնավիրուսի դէմ պայքարի հակահամաճարակային միջոցառումները կը շարունակւեն պահպանւել պայմանաւորւած համավարակի տեւողութիւնից եւ դրա դէմ պատւաստանիւթի յայտնաբերումից: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի հակահամաճարակային միջոցառումները կը շարունակւեն պահպանւել պայմանաւորւած համավարակի տեւողութիւնից եւ դրա դէմ պատւաստանիւթի յայտնաբերումից: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ 10 նահանգ արդէն անց են կացրել կորոնավիրուսի պիկը, Նախագահ Ռոհանին շեշտել է, որ այդ նահանգներում իրավիճակը աստիճանաբար կը կայունացւի, եթէ քաղաքացիները շարունակեն հետեւել հակահամաճարակային միջոցառումներին:

ԱՆ-ի կիրառած հակահամաճարակային միջոցառումների շարունակութեան ապահովման, եւ նրանց առաջարկած բոլոր լուծումների սահուն իրականացումը կարեւորելով, Նախագահ Ռոհանին երախտագիտութիւն է յայտնել ժողովրդին, առողջապահութեան ոլորտին եւ Կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբին՝ ցուցաբերած օժանդակութեան համար, համավարակի դէմ պայքարի արդիւնաւէտութիւնը պայմանաւորելով հէնց նրանց համագործակցութեան գործօնով:

Համաճարակային իրավիճակն էականօրէն բարելաււած որակելով, Նախագահ Ռոհանին նշել է, որ ներկայիս իրավիճակը յուսադրող է, այնուամենայնիւ, կորոնավիրուսի դէմ պայքարի գործընթացում նա առանցքային է համարել զգօնութեան պահպանման շարունակականութեան ապահովումը:

Առողջապահական համակարգի պատրաստւածութեան մակարդակը գնահատելով բարձր, դոկտ. Ռոհանին նշել է, որ եթէ նոր բռնկումեր արձանագրւեն, այնուհետեւ, համակարգը կը շարունակի նոյն արդիւնաւէտ ֆունկցիաներն իրականացնել:

Մոհարամ ամւայ հետ կապւած, Հանրապետութեան նախագահը նշել է, որ կընդունւեն համավարակի դէմ պայքարի շտաբի եւ ԱՆ-ի որոշումներ, որոնք հնարաւորութիւն կը տան յստակ կանոնների պահպանմամբ իրականացւեն նախատեսւող միջոցառումները:

Ինչ վերաբերում է կանոնախախտումներին, ապա համապատասխան մարմիններն իրաւասու են անվտանգութեան նկատառումները պահպանելու նպատակով, հետաքննեն ենթադրեալ խախտումները,  եւ դրա դէմ կանխարգելիչ քայլեր ձեռնարկեն:

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով աշխատավայրերում հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը նկատել է, որ այդ կանոնները պետական սեկտորում պահպանւում է աւելի քան 80 տոկոսով:

Հակահամաճարակային միջոցառումների անկիւնաքարը դիմակների պարտադիր կրումը եւ կանոնների վերաբերեալ իրազեկման ապահովումը համարելով, Նախագահ Ռոհանին նշել է, որ անհրաժեշտ է փակ ու բաց տարածքներում շարունակել դիմակներ կրել եւ ժողովրդին պարբերաբար իրազեկել իրավիճակի մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։