Հա

Քաղաքական

02/08/2020 - 08:40

«ԱՄՆ կառավարութիւնը պատասխանատու է ահաբեկչական խմբաւորումներին աջակցելու համար». ԱԳՆ խօսնակ

ԱՄՆ կառավարութիւնը պատասխանատու է ահաբեկչական խմբաւորումներին աջակցելու համար: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ մեկնաբանելով նախօրէին Իրանի յատուկ ծառայութիւնների աշխատակիցների կողմից «Թոնդար» ահաբեկչական խմբաւորման պարագլխի ձերբակալութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ կառավարութիւնը պատասխանատու է ահաբեկչական խմբաւորումներին աջակցելու համար: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին՝ մեկնաբանելով նախօրէին Իրանի յատուկ ծառայութիւնների աշխատակիցների կողմից «Թոնդար» ահաբեկչական խմբաւորման պարագլխի ձերբակալութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ վարչակարգը պէտք է պատասխանատւութեան ենթարկւի ահաբեկչական խմբաւորումների եւ յանցագործների համար, ովքեր իրանցի ժողովրդի դէմ սաբոտաժային, զինւած եւ ահաբեկչական գործողութիւններ են վարում Միացեալ Նահանգներից եւ հեղում են Իրանի քաղաքացիների արիւնը»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով. «ԱՄՆ վարչակազմը իրեն ներկայացնում է Իրանի ժողովրդի կողքին, այն դէպքում, երբ իր տարածքում ապաստան է տալիս եւ տաբեր միջոցներով աջակցում է ճանաչւած ահաբեկիչներին, ովքեր պատասխանատւութիւն են ստանձնել Իրանում մի քանի ահաբեկչական գործողութիւնների համար, եւ որոնց ձեռքերը ներկւած են անմեղ Իրանի քաղաքացիների արիւնով»:  

Յիշեցնենք, որ նախօրէին Իրանի ազգային անվտանգութեան նախարարութեան աշխատակիցներին յաջողւել է ձերբակալել ԱՄՆ-ում աշխատող «Թոնդար» ահաբեկչական խմբաւորման ղեկավար Ջամշիդ Շարմահդին: Յիշեցնենք, որ յիշեալը 1387 թւականին ծրագրել եւ իրականացրել էր Շիրազի հոսէյնիէներից մէկում տեղի ունեցած պայթիւնը, որի արդիւնքում զոհւեց 14 մարդ, վիրաւորւեց՝ 215-ը: «Թոնդար» ահաբեկչական խմբաւորումը նաեւ մտադիր էր իրականացնել մի շարք այլ ահաբեկչական յարձակումներ, այդ թւում՝ «Սիւանդ» ջրամբարի պայթեցումը, որոնք չէզոքացւել են Իրանի յատուկ ծառայութիւնների աշխատակիցների կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։