Հա

Քաղաքական

02/08/2020 - 10:50

«Եւրոպայում եւ ԱՄՆ-ում ապահով ապաստան գտած ահաբեկիչները շարունակում են ատելութիւն տարածել». ԱԳՆ

Արեւմուտքը պէտք է դադարեցնի ահաբեկչական խմբաւորումներին ցուցաբերած իր աջակցութիւնը: Այս մասին երէկ՝ իր թւիթերեան միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մեկնաբանելով նախօրէին Իրանի յատուկ ծառայութիւնների աշխատակիցների կողմից «Թոնդար» ահաբեկչական խմբաւորման պարագլխի ձերբակալութիւնը:

«alikonline.ir» - Արեւմուտքը պէտք է դադարեցնի ահաբեկչական խմբաւորումներին ցուցաբերած իր աջակցութիւնը: Այս մասին երէկ՝ իր թւիթերեան միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մեկնաբանելով նախօրէին Իրանի յատուկ ծառայութիւնների աշխատակիցների կողմից «Թոնդար» ահաբեկչական խմբաւորման պարագլխի ձերբակալութիւնը:

«Ահաբեկիչները Եւրոպայում եւ ԱՄՆ-ում շարունակում են ատելիութեան, ագրեսիայի, սպանութիւնների իրականացման եւ տարածման իրենց գործողութիւնները»,- գրել է նա՝ յաւելելով, որ ահաբեկչական գործողութիւնները այդ երկրներում այդպէս էլ չի կանխւում:

Նշելով, որ ահաբեկիչների համար ապահով ապաստարան դիտարկւող ԱՄՆ-ում եւ Եւրոպայում խթանւում է ահաբեկչութեան տարածման գործողութիւնները, դրա դէմ համապատասխան կանխարգելիչ քայլեր չկիրառելով, նախարար Զարիֆը յստակեցրել է. «Եւրոպայում եւ ԱՄՆ-ում ապահով ապաստան գտած ահաբեկիչներին յաջողւում է իրականացնել ատելութեան տարածման, հակաիրանական եւ հակամարդկային ոճրագործութիւնները, եւ դրա պատասխանատւութեան ստանձման առիթը տալով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։