Աշնանը մեր երկրում կորոնավիրուսի եւ ինֆլուենզա գրիպի հնարաւոր բռնկման ֆոնին՝ առողջապահական համակարգի օժանդակութեանը կը հասնի հեռակայ բուժման արդիականացւած ԱՆ-ի ծառայութիւնները: Այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին՝ բարձր գնահատելով առողջապահական համակարգի արձանագրած արդիւնաւէտութիւնը, այդ թւում՝ մեր երկրում Ramedsevir-ը եւ Favipiravir տեսակի հակավիրուսային դեղամիջոցի հայրենական արտադրման ապահովման փաստը:
«alikonline.ir» - Աշնանը մեր երկրում կորոնավիրուսի եւ ինֆլուենզա գրիպի հնարաւոր բռնկման ֆոնին՝ առողջապահական համակարգի օժանդակութեանը կը հասնի հեռակայ բուժման արդիականացւած ԱՆ-ի ծառայութիւնները: Այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին՝ բարձր գնահատելով առողջապահական համակարգի արձանագրած արդիւնաւէտութիւնը, այդ թւում՝ մեր երկրում Ramedsevir-ը եւ Favipiravir տեսակի հակավիրուսային դեղամիջոցի հայրենական արտադրման ապահովման փաստը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նա նկատել է, որ սեփական ուժերին ապաւինելով, առողջապահական ոլորտին յաջողւեց տեղական շուկայի կարիքները բաւարարել, ապահովելով կորոնավիրուսի բուժման գործընթացում արդիւնաւէտութիւն արձանագրած հակավիրուսային դեղամիջոցների հայրենական արտադրութիւնը, եւ դրանց մատուցումը:
Նշելով, որ մեր երկրում առողջապահական համակարգի արդիականացւած ծառայութիւնների մատուցման հասանելիութեան ապահովման շնորհիւ, այդպէս էլ կորոնավիրուսային բուժառուներին համապատասխան բժշկական օգնութեան ցուցաբերման խնդիրներ չի առաջացել, ինչն էլ նախարարի համոզմամբ՝ կարելի է հպարտութեամբ արձանագրել:
«Մենք նախատեսում ենք անմիջական ազդեցութիւն ունենալ բժշկական ծառայութիւնների մատչելիութեան բարձրացման վրայ, բնականաբար, ուշադրութեան կենտրոնում պահելով այդ ծառայութիւնների որակը»,- նշել է նա, միեւնոյն ժամանակ, կորոնավիրուսը համարելով անկանխատեսելի հիւանդութիւն, եւ մեր երկրի առողջապահական ոլորտի պատրաստւածութեան մակարդակը անկանխատեսելի ռիսկային հետեւանքներով վիրուսի դէմ պայքարի գործում գնահատելով շատ բարձր: