Հա

Քաղաքական

02/08/2020 - 13:40

«Տնտեսական թռիչքի ուղղութեամբ շարժւելը պէտք է հիմնւած լինի իրողութիւնների վրայ». Հանրապետութեան նախագահ

Տնտեսական թռիչքի ուղղութեամբ շարժւելը պէտք է հիմնւած լինի իրողութիւնների վրայ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Տնտեսական թռիչքի ուղղութեամբ շարժւելը պէտք է հիմնւած լինի իրողութիւնների վրայ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ներկայացնելով երկրի տնտեսական հնարաւորութիւններն ու մարտահրաւէրները, նախագահն ասել է. «Երկրի բարգաւաճման եւ տնտեսական թռիչքի ուղղութեամբ շարժւելը պէտք է հիմնւած լինի այս ոլորտի իրողութիւնների վրայ, եւ չպէտք է տրւել անիրատեսական վերլուծութիւնների, որոնք հիմնւած են յոռետեսութեան վրայ»: 

Անդրադառնալով Ղորբան տօնի առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ելոյթի ընթացքում երկրի տնտեսութեան վերաբերեալ հնչած դիտարկումներին եւ ցուցումներին, դոկտ. Ռոհանին նշել է, որ դրանք ներառում էին ոլորտի կապակցութեամբ երկրի հիմնական ռազմավարութիւնը, եւ Կառավարութեան տնտեսական քաղաքականութեան մշակողների համար որւագծում էին անհրաժեշտ ճանապարհային քարտէզը: 

«Երկրի տնտեսական իրողութիւնները ցոյց են տալիս, որ օգտւելով տնտեսական հնարաւորութիւններից ու կարողութիւններից, եւ համակարգելով երկրի բոլոր կառոյցների գործունէութեան շնորհիւ հնարաւոր է թօթափել թշնամիների կողմից առաւելագոյն ճնշումը եւ շահել տնտեսական պատերազմը»,- ասել է նախագահը: 

Անդրադառնալով երկրի տնտեսութեան համար մշակւած ճանապարհային քարտէզին, նախագահ Ռոհանին ասել է, որ մեզ պարտադրւած տնտեսական պատերազմի հիմնական նպատակն այն է, որ երկրի ղեկավարման համակարգը իր գործունէութեան եւ որոշումների մէջ անծրագրաւորւածութեան մատնւի, եւ հէնց այդ պատճառով էլ անհրաժեշտ է գործել՝ հիմնւելով առկայ իրողութիւնների եւ հնարաւորութիւնների վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։