Հա

Քաղաքական

03/08/2020 - 13:30

Կորոնավիրուսային մահացութեան համեմատաբար բարձր ցուցանիշ. 6 նահանգներում արձանագրւել է մահացութեան ցուցանիշի կտրուկ աճ

Իրանի վարակաբանական կենտրոնի տւեալներով կորոնավիրուսի տարածւածութեան եւ մահացութեան վերջին շաբաթւայ տւեալները փաստում են, որ թէեւ ցուցանիշը շարունակում է մնալ բարձր, այդուհանդերձ, երկրի տարածքում արձանագրւել է կորոնավիրուսային վիճակագրութեան որոշակի անկում:

«alikonline.ir» - Իրանի վարակաբանական կենտրոնի տւեալներով կորոնավիրուսի տարածւածութեան եւ մահացութեան վերջին շաբաթւայ տւեալները փաստում են, որ թէեւ ցուցանիշը շարունակում է մնալ բարձր, այդուհանդերձ, երկրի տարածքում արձանագրւել է կորոնավիրուսային վիճակագրութեան որոշակի անկում. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Այնուամենայնիւ, վերջին տւեալները փաստում են, որ Թեհրան, Զանջան, Լորեստտան, Արդեբիլ եւ Արեւելեան Ատրպատական նահանգներում գրանցւել է կորոնավիրուսի հետեւանքով մահացութեան տւեալների կտրուկ աճ, եւ ռեկորդային ցուցանիշ:

Կենտրոնի տւեալների համաձայն՝ որոշ նահանգներում արձանագրւել է կորոնավիրուսային մահացութեան համեմատաբար բարձր ցուցանիշ, 6 նահանգներում արձանագրւել է մահացութեան ցուցանիշի կտրուկ աճ:

Իսկ որոշ նահանգներում արձանագրւած մահացութեան աճի բարձր ցուցանիշով հանդերձ, կորոնավիրուսի տարածւածութեան եւ մահացութեան վիճակագրութիւնը ընդհանուր առմամբ, մեր երկրում արձանարգել է, որոշակի դրական տեղաշարժ:

Մեր երկրում կորոնավիուսով վարակւածների դէպքերի թիւը աճել է, հասնելով 309 հազար 437 հոգու, իսկ մահացածների թիւը անցել է 17 հազար 190-ը, կորոնավիրուսից բուժւածների թիւը 268 հազար 102-ն է:

Իրանի վարակաբանական կենտրոնի տւեալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի հաստատւած դէպքերի թիւն անցել է 18 միլիոն 236 հազար 72-ը: Ապաքինւել է աւելի քան 11 մլն 445 հազար 982 բուժառու, իսկ մահացածների թիւը գերազանցում է 692 հազարը:

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տւեալներով՝ վարակ արձանագրած երկրների եւ տարածքների թիւն անցել է 213-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։