Հա

Քաղաքական

04/08/2020 - 13:40

«Թշնամին հոգեբանական պատերազմ է գործադրում «Իրանի կառավարութիւնը անարդիւնաէտ է աշխատում»-ի պատրանքով». Հանրապետութեան նախագահ

Յուսալքութեան, հիասթափութեան, արժէքների աղաւաղման, դրան նպաստող մթնոլորտի ձեւաւորման, եւ առհասարակ, յաղթանակների արժեզրկման դասակարգւած գործողութիւնների շարանը մեր երկրում, փորձ է արւում իրականացնել թշնամու անմիջապական միջամտութեան արդիւնքով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Յուսալքութեան, հիասթափութեան, արժէքների աղաւաղման, դրան նպաստող մթնոլորտի ձեւաւորման, եւ առհասարակ, յաղթանակների արժեզրկման դասակարգւած գործողութիւնների շարանը մեր երկրում, փորձ է արւում իրականացնել թշնամու անմիջապական միջամտութեան արդիւնքով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին տնտեսական համակարգող յանձնաժողովի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ այդ գործողութիւնների ամբողջական իրականացումը թշնամու վարած հոգեբանական պատերազմի համակարգւած եւ հետեւողական ծրագրերի առանցքում է. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահը յիշեցնելով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի դիտարկումները, որտեղ անդրադարձ էր կատարւել թշնամու գործադրած հակաիրանական պատերազմի կարճատեւ եւ երկարատեւ պլաններին, եւ դրա բաղադրիչներին, նշել է, որ արժէքների աղաւաղման, պատժամիջոցների գործադրման, եւ մեր ժողովրդի բարձր նւաճումները անարժէք ներկայացնելու թշնամիների փորձերը, ընհանուր առմամբ, Իրանում համընդհանուր յուսալքութեան մթնոլորտի ձեւաւորման քաղաքականութեան իրականացման նպատակ է հետապնդում:

Թշնամու հիմնական գործիքը տնտեսական ամենախիստ եւ ինտելեկտուալ ճնշման քաղաքականութեան հիմնադրոյթների կիրառումը, եւ հոգեբանական ճնշման քաղաքականութիւնը համարելով, դոկտ. Ռոհանին յստակեցրել է, որ մեր ժողովուրդը կը շարունակի ապաւինել սեփական ուժերին, եւ չի ընկրկի հակաիրանական ալիքներին եւ ճնշումներին:

ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների, եւ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան ձախողման նախանշաններն ակնյայտ համարելով, դոկտ. Ռոհանին շեշտել է, որ ժողովրդի եւ երկրի ղեկավարութեան միջեւ չստացւած պառակտման պրակտիկայի իրականացումը ԱՄՆ ձախողւած պլանների շարքից է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։