Հա

Քաղաքական

05/08/2020 - 09:40

Իրանը պատրաստ է օգնել իր լիբանանցի քոյրերին եւ եղբայներին

Իրանը պատրաստակամ է օգնելու իր լիբանանցի քոյրերին եւ եղբայրներին: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - Իրանը պատրաստակամ է օգնելու իր լիբանանցի քոյրերին եւ եղբայրներին: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ Բէյրութում տեղի ունեցած աղէտալի պայթիւնը ցնցել եւ մտահոգել է իրանցիներին, Մուսաւին շեշտել է, որ Իրանում անհանգստութեամբ են հետեւում լիբանանեան զարգացումներին:

Շեշտելով դժւար պայմաններում Լիբանանի ժողովրդի եւ պետութեան միասնականութեան պահպանման կարեւորութիւնը, ԱԳՆ մամլոյ խօսնակը ցաւակցութիւն է յայտնել միջադէպի հետեւանքով զոհւածների ընտանիքներին, լիբանանցի ժողովրդին եւ պետութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։