Ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած Իրանը դարձել է տարածաշրջանում դեմոկրատիկայի կայացման ջատագովը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ Դոկտ. Հասան Ռոհանին:
«alikonline.ir» - Ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած Իրանը դարձել է տարածաշրջանում դեմոկրատիկայի կայացման ջատագովը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ Դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ Իրանը շարունակում է քայլել ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նա կարեւորելով իրանցի ժողովրդի կամքն ու վճռականութիւնը ժողովրդավարական պետութեան կերտման գործում, նշել է. «Քանի դեռ, մեր երկրի ժողովուրդը շարունակում է իր կարծիքն արտայայտել ժողովրդական քւէարկութեան անցկացման կարգով, ապա, աշխարհում ոչ մի ուժ ի զօրու չէ խարխլել երկրի պետականութեան հիմքերը»:
Հանրապետութեան նախագահն անդրադառնալով Իրանում ժողովրդավարութեան զարգացման պատմութեանը նշել է, որ Իսլ. յեղափոխութեան պրակտիկան համարւում է դեմոկրատիայի կայացման լաւագոյն օրինակը:
Նշելով, որ մեր երկրում իշխանութիւնը ժողովրդին է պատկանում, դոկտ. Ռոհանին մերժել է իշխանութիւնը ժողովրդից խլելու թշնամիների բոլոր փորձերը, այն համարելով՝ ի սկզբանէ եւ մշտապէս ձախողման դատապարտւած:
«Թշնամիները չեն կարող ժողովրդից խլել իշխանութիւնը, այդ ամէնը շատ հեռու է իրականութիւնից»,- յստակեցրել է Հանրապետութեան նախագահը յաւելելով, որ քւէարկութեամբ արտայայտւած իրանցի ժողովրդի համընդհանուր կամարտայայտումը մերժման ենթակայ չէ: