Հա

Քաղաքական

08/08/2020 - 15:00

Իրանահայ պատգամաւորները այցելել են Լիբանանի դեսպանատուն

Օգոստոսի 6-ին Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանն ու Ռոբերտ Բեգլարեանը այցելեցին Իրանում Լիբանանի դեսպանատուն։

«alikonline.ir» - Օգոստոսի 6-ին Իրանի Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանն ու Ռոբերտ Բեգլարեանը այցելեցին Իրանում Լիբանանի դեսպանատուն։

Դեսպան Հասան Մուհամմադ Աբբասի հետ հանդիպման ընթացքում իրանահայ պատգամաւորները Իրանի ժողովրդի, իրանահայութեան եւ խորհրդարանի անունից ցաւակցութիւն եւ զօրակցութիւն են յայտնել Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ օգոստոսի 4-ին Բէյրութի նաւահանգստում տեղի ունեցած պայթիւնի առիթով, որին զոհ են գնացել աւելի քան 150 լիբանանցիներ, այդ թւում, նաեւ, լիբանանահայեր։

Աղէտի հետեւանքները յաղթահարելու նպատակով, նրանք խորհրդարանի եւ կառավարութեան անունից Լիբանանին մարդասիրական օգնութիւն տրամադրելու պատրաստակամութիւն են յայտնել։

Դեսպան Մուհամմադ Աբբասը շնորհակալութիւն է յայտնել պատգամաւորներին այցի կապակցութեամբ, եւ երախտագիտութիւն է յայտնել Իրանի ժողովրդին՝ ցուցաբերած զօրակցութեան համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։