Հա

Քաղաքական

09/08/2020 - 13:30

«Համավարակի դէմ պայքարի գործում անհրաժեշտ է չափաւորութիւն պահպանել». Հանրապետութեան նախագահ

COVID-19-ը համավարակի դէմ պայքարի գործում անհրաժեշտ է չափաւորութիւն պահպանել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - COVID-19-ը համավարակի դէմ պայքարի գործում անհրաժեշտ է չափաւորութիւն պահպանել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Կորոնավիրուսի դէմ պայքարի գործում անհրաժեշտ է չափաւորութիւն պահպանել: Մենք չենք կարող լիովին դադարեցնել գործունէութիւնը, ոչ էլ կարող ենք նախկինի պէս վարւել: Հնարաւոր չէ խիստ սահմանափակումները շարունակել»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով համավարակի վերաբերեալ հրապարակւած վերջին տւեալներին, դոկտ. Ռոհանին դրանք յուսադրող է համարել՝ նշելով, որ վերջին օրերում ցուցանիշի նւազման միտում է նկատւում. «Յուսով ենք, որ ժողովրդի աջակցութեամբ, մինչ մորդադ ամսւայ վերջն աւելի լաւ օրերի ականտեսը կը դառնանք»,- ասել է նա:

Նախագահը նշել է, որ անհարաժեշտ է, որպէսզի հաշւի առնենք այն իրողութիւնը, որ տեւական ժամանակ ստիպւած ենք լինելու ապրել համավարակային պայմաններում, եւ բոլորը պէտք է պահպանեն առաողջապահական ցուցումներն այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնւել վիրուսի դէմ գորոծող որեւէ արդիւնաւէտ պատւաստանիւթ:

Ըստ նրա՝ հնարաւոր չէ երկար ժամանակով դադարեցնել բոլոր տեսակի տնտեսական, սոցիալական, մշակութային եւ կրթական գործունէութիւնները, եւ շարունակել խիստ սահմանափակումները: Առ այդ անհրաժեշտ է գտնել ոսկէ միջինը, որից չեն տուժի ո՛չ առօրեայ գործունէութիւնը, ո՛չ էլ հանրային առողջութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։