Հա

Քաղաքական

11/08/2020 - 10:25

«Թեհրան նահանգը շարունակում է իր դիրքերը պահպանել կորոնավիրուսի տարածւածութեան կարմիր ռիսկային գօտում». Զալի

Թեհրան նահանգում կորոնավիրուսի հետեւանքով հիւանդանոցներ դիմելիութեան թւի նւազում է նկատւում: Այս մասին յայտարարել է Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին, այնուամենայնիւ՝ յաւելելով, որ Թեհրան նահանգը, դեռեւս շարունակում է գտնւել կորոնավիրուսի տարածւածութեան կարմիր ռիսկային գօտում:

«alikonline.ir» - Թեհրան նահանգում կորոնավիրուսի հետեւանքով հիւանդանոցներ դիմելիութեան թւի նւազում է նկատւում: Այս մասին յայտարարել է Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին, այնուամենայնիւ՝ յաւելելով, որ Թեհրան նահանգը, դեռեւս շարունակում է գտնւել կորոնավիրուսի տարածւածութեան կարմիր ռիսկային գօտում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դոկտ. Զալին նշելով, որ չնայած կորոնավիրուսի պատճառով բուժհաստատութիւններ դիմելիութեան ցուցանիշը նւազել է 4.5 տոկոսով, իսկ հոսպիտալացւած բուժառուներին տրամադրւող նախնական օժանդակութեան ցուցաբերման ցուցանիշը նոյնպէս 6.5 տոկոսանոց անկում է արձանագրել, այդոևհանդերձ, Թեհրանը դեռեւս համավարակի տարածման սպառնալիքի բարձր  մակարդակ է ներկայացնում:

Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի ղեկավարն անդրադառնալով համավարակի աճի տեմպերի կայուն նւազման շարունակական պահպանման կարեւորութեան հարցին նշել է, որ վիճակագրութեան կայուն փոփոխութեան արձանագրումը պայմանաւորւած է իրավիճակի բարելաւմանը ուղղւած երկարատեւ պահպանման գործընթացի ապահովման գործողութիւններով:

Թէ՛ դիմակ կրելը, թէ՛ ձեռքերի հիգիենան, եւ թէ սոցիալական հեռաւորութեան պահպանումը, նրա կարծիքով, պէտք է դառնան մեր առօրեայի կենցաղի մասը, իսկ մարդաշատ՝ փակ, վատ օդափոխւող տարածքներում յայտնւելուց պէտք է խուսափել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։