Հա

Քաղաքական

11/08/2020 - 12:30

«Իրանի հետ կառուցողական դիւանագիտութեան կայացման համար Թրամփը 4 տարի հնարաւորութիւն ունէր». Կառավարութեան խօսնակ

Իրանի հետ համաձանութեան կայացման համար ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը 4 տարի հնարաւորութիւն ունէր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ընթացքում յայտարարել է Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին՝ արձագանքելով Դոնալդ Թրամփի այն յայտարարութեանը, թէ ԱՄՆ նախագահի պաշօտնում իր վերընտրւելու դէպքում, նա պատրասւում է Իրանի հետ համաձայնութեան գալ կարճ ժամանակում:

«alikonline.ir» - Իրանի հետ համաձանութեան կայացման համար ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը 4 տարի հնարաւորութիւն ունէր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին լրագրողների հետ շաբաթական հանդիպման ընթացքում յայտարարել է Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին՝ արձագանքելով Դոնալդ Թրամփի այն յայտարարութեանը, թէ ԱՄՆ նախագահի պաշօտնում իր վերընտրւելու դէպքում, նա պատրասւում է Իրանի հետ համաձայնութեան գալ կարճ ժամանակում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ 4 տարի պաշտօնավարումը բաւական երկար ժամանակ էր Իրանի հետ լեգիտիմ, կորեկտ, փոխհամաձայնեցւած դիւանագիտութեան ճանապարհը ընտրելու, եւ այն մեկնարկելու համար, Ալի Ռաբիին յստակեցրել է. «Այդուհանդերձ, նա նախընտրեց հակառակը, սխալ ճանապարհը»:

«Դրանից բացի, Դոնալդ Թրամփը վարեց վերջին տասնամեակների ԱՄՆ-ի ամենասին քաղաքականութիւնը»,- ընդգծել է նա՝ յաւելելով. «Իրանի հետ ոչ մի համաձանութիւն էլ չի կայացւի պայմանաւորւած Թրամփի կիրառած հակաիրանական առաւելագոյն ճնշման քաղաքականութեան անարդիւնաւէտութեան գործօնով»,- նշել է նա:

Իրանի դէմ կիրառւած առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը, իրանցիներն Ալի Ռաբիի խօսքով՝ կը շարունակեն հակադարձել առաւելագոյն դիմադրութիւն ցուցաբերելու ռազմավարութեամբ:

«Մենք պատրաստակամ ենք երկար շարունակելու առաւելագոյն դիմադրութիւն ցուցաբերման ռամավարութիւնը»,- նշել նա՝ շեշտելով ճնշումների դէմ իրանցիների դիմադրութեան ցուցաբերման վճռակամութեան մասին:

Նշելով, որ Իրանը չի մերժի Թրամփին եւ նրան կը տայ սխալները սրբագրելու առիթ, Ալի Ռաբիին նշել է, որ նրա վերջին յայտարարութիւնները պէտք է դիտարկել նախընտրական հերթական քարոզչութեան շարքում:

Շեշտելով, որ Իրանը մտադիր չէ միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններին, Ալի Ռաբիին մերժել է այդ կապակցութեամբ Իրանի դէմ մեղադրանքները եւ նշել, որ Իսլամական Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան հիմքում դրւած է այլ պետութիւնների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը, եւ Իրանը չի պատրաստւում այլ երկրների ներքաղաքական-ներկուսակցական կոնֆլիկտների թիրախում յայտնւել:

Ալի Ռաբիին անդրադառնալով Իրանի դէմ զէնքի էմբարգոյի երկարաձգման ԱՄՆ ջանքերին, նշել է, որ իրանոֆոբիայի եւ հակաիրանականութեան տարածման տրամադրութիւններով պայմանաւորւած, այդ երկրի ոչ լեգիտիմ գործողութիւններին Իրանը համարժէք քայլերով կարձագանքի, այդ թւում, նաեւ, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում Իրանի դէմ սպառազինութեան էմբարգոյի հնարաւոր երկարաձգման յայտարարութիւններին:

Լիբանանեան վերջին ներքաղաքական եւ ներհասարակական զարգացումներին անդրադառնալով Ալի Ռաբիին նշել է, որ Իրանը շարունակելու է աղէտից տուժած իր բարեկամ երկրին հումանիտար օժանդակութիւն տրամադրել:

«Մենք համոզւած ենք, որ Լիբանանը կը յաղթահարի աղէտի հետեւանքները, եթէ պահպանւի ներքին միասնականութիւնը եւ բացառւի արտաքին ուժերի միջամտութիւնը»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։