Հա

Քաղաքական

11/08/2020 - 13:55

«Ժողովուրդը պէտք է վստահի տնտեսութեան կայունացմանն ուղղւած Կառավարութեան ջանքերին». Հանրապետութեան նախագահ

Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին վստահեցրել է, որ գործադիրը մինչ վերջին օրը ջանք չի խնայելու ժողովրդի տնտեսական եւ կենսապահովման խնդիրների կարգաւորման համար:

«alikonline.ir» - Կառավարութեան տնտեսական համակարգման շտաբի հերթական նիստի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին վստահեցրել է, որ գործադիրը մինչ վերջին օրը ջանք չի խնայելու ժողովրդի տնտեսական եւ կենսապահովման խնդիրների կարգաւորման համար. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Ժողովուրդը պէտք է վստահի տնտեսութեան կայունացմանն ուղղւած Կառավարութեան ջանքերին, եւ իմանայ, որ մենք ջանք չենք խնայի բարելաւելու նրանց կենսապահովումը»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ այդ կապակցութեամբ շտաբը Կառավարութեան գործունէութեան 8-րդ տարւայ համար մշակել է ճանապարհային յատուկ քարտէզ, որպէսզի գործադիրը կարողանայ երկրի տնտեսութիւնը պահպանել համավարակի եւ թշնամու առաւելագոյն ճնշման արդիւնքում առաջացած հնարաւոր ցնցումներից, եւ բարելաւի ժողովրդի կենսապահովումը: «Այս ճանապարհային քարտէզը, տնտեսական ակտիւ բոլոր գերատեսչութիւնների եւ կառոյցների համադրութեամբ, երկրի համար յստակ հորիզոն է ուրւագծում յաջորդ տարում»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։