11-րդ գումարման Իսլ. խորհրդարանի երկրորդ փուլի ընտրութիւնների կանցկացւեն նշւած ժամկէտում՝ շահրիւարի 21-ին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին յայտարարել է Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին:
«alikonline.ir» - 11-րդ գումարման Իսլ. խորհրդարանի երկրորդ փուլի ընտրութիւնների կանցկացւեն նշւած ժամկէտում՝ շահրիւարի 21-ին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին յայտարարել է Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին, պատասխանելով ընտրութիւնների յետաձգման հնարաւորութեան մասին լրագրողների հարցերին. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
«Ըստ Ներքին գործերի նախարարութեան՝ խորհրդարանի ընտրութիւնների երկրորդ փուլը կանցկացւի նախանշւած ժամկէտում՝ շահրիւարի 21-ին»,- յայտարարել է նա՝ յաւելելով, որ հաշւի առնելով համավարակային պայմանները, Կառավարութիւնն առաջարկել է, որպէսզի նախընտրական քարոզարշաւը տեւի մէկ շաբաթ՝ բացառելով մարդաշատ հաւաքներն ու պահպանելով առողջապահական բոլոր ցուցումները:
Ռաբիին տեղեկացրել է նաեւ, որ Թեհրանում, Ասթանէ Աշրաֆիէում եւ Թաֆրեշում ընտրութիւնները կը կայանան յաջորդ տարի՝ նախագահական եւ ՏԻՄ ընտրութիւնների հետ միաժամանակ: