Հա

Քաղաքական

12/08/2020 - 08:40

«ԱՄՆ կառավարութիւնը յստակ տեսլական չունի միջազգային հանրութեան ապագայի վերաբերեալ». Զարիֆ

ԱՄՆ կառավարութիւնը յստակ տեսլական չունի միջազգային հանրութեան ապագայի վերաբերեալ: Այս մասին Dailyonline-ում հրապարակւած յօդւածում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - ԱՄՆ կառավարութիւնը յստակ տեսլական չունի միջազգային հանրութեան ապագայի վերաբերեալ: Այս մասին Dailyonline-ում հրապարակւած յօդւածում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Միացեալ Նահանգների համառութիւնն ու անկանխատեսելիութիւնը ոչ մի կապ չունեն խաղերի տեսութեան հմտօրէն կիրառման հետ:

Վաշինգտոնում գործող վարչակազմը, սեփական երկրում COVID19- ի սխալ կառավարումից կամ արտասահմանում խաղաղութիւնն ու կայունութիւնը վտանգելուց բացի, չունի որեւէ իրական ծրագիր, բացառութեամբ՝ օրէնքի գերակայութիւնը պաշտպանողների դէմ յարձակումներից: Միացեալ Նահանգների վերաբերմունքը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւ նկատմամբ, որը հաստատում է Միջուկային համապարփակ համաձայնագիրը եւ անբաժան է դրանից, դրա վառ օրինակն է»,- գրել է նա: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը յիշեցնելով համաշխարհային տարբեր խնդիրների վերաբերեալ ԱՄՆ միակողմանի եւ կամք պարտադրող մօտեցումները յստակեցրել է. «Միջազգային հանրութիւնն՝ ընդհանրապէս, իսկ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը՝ յատկապէս, կանգնած են կարեւոր որոշման դէմ-յանդիման. յարգո՞ւմ ենք արդեօք օրէնքի գերակայութիւնը, թէ՞ վերադառնում ենք անտառի օրէնքին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։