Հա

Քաղաքական

12/08/2020 - 11:40

Խորհրդարանը չվստահեց Մոդարես Խիաբանիին

Իսլ. խորհրդարանը իր այսօրւայ նիստի օրակարգում ընդգրկւած Իրանի Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարի թեկնածու Հոսէյն Մոդարես Խիաբանիի արժանաւորութեան հարցով իրականացւած քննարկումների աւարտին, խորհրդարանականները ձայների 104 կողմ, 140 դէմ եւ 10 ձեռնպահ յարաբերակցութեամբ մերժեցին նրա նախարարի պաշտօնում նշանակումը:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանը իր այսօրւայ նիստի օրակարգում ընդգրկւած Իրանի Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարի թեկնածու Հոսէյն Մոդարես Խիաբանիի արժանաւորութեան հարցով իրականացւած քննարկումների աւարտին,  ձայների 104 կողմ, 140 դէմ եւ 10 ձեռնպահ յարաբերակցութեամբ մերժեց նրա նախարարի պաշտօնում նշանակման հարցը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մոդարես Խիաբանիի դէմ հնչած ելոյթների առանցքում նրա՝ ռեզիւմէի անբաւարարութեան, մաքսանենգութեան դէմ պայքարում ազդեցիկ անձնական ներդրում պահանջող ծրագրերի բացակայութեան, արտադրութեան ծաւալների բարձրացման քաղաքականութեան հակասող՝ ներմուծումը խթանող նրա անձնական հակումների, եւ այդ քաղաքականութեան իրականացման աննպատակայարմարութեան հարցերն էին:

Ինչ վերաբերում է նրա ներուժին հաւատացող պատգամաւորների ելոյթներին, նրանք բարձր էին գնահատում արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի գերատեսչութեան ղեկավարի ժամանակաւոր պաշտօնակատարի պաշտօնում Մոդարես Խիաբանիի ներդրումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։