Հա

Քաղաքական

13/08/2020 - 10:25

«ԱՄՆ-ն կողմից Միջուկային գործարքի ոչնչացումն անտառի օրէնքին վերադարձ է». Զարիֆ

Միացեալ Նահանգներին Իրանի միջուկային գործարքն ամբողջութեամբ ոչնչացնել թոյլ տալն անտառի օրէնքին վերադարձ կը նշանակի: Այս մասին ֆրանսիական Le Monde պարբերականում հրապարակւած իր յօդւածում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգներին Իրանի միջուկային գործարքն ամբողջութեամբ ոչնչացնել թոյլ տալն անտառի օրէնքին վերադարձ կը նշանակի: Այս մասին ֆրանսիական Le Monde պարբերականում հրապարակւած իր յօդւածում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: «Փորձելով վերջնականապէս ոչնչացնել 2015 թւականին կայացած Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ համաձայնագիրը, ԱՄՆ ներկայից վարչակազմը սպառնում է ոչնչացնել բազմակողմանիութեան եւ միջազգային իրաւունքի մնացորդները»,- գրել է նա՝ յաւելելով. «Իրանում, որը յայտնւել է ԱՄՆ-ի ամենաչարակամ եւ կոյր պատժամիջոցների թիրախում, յստակ է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը որեւէ տեսլական չի առաջարկու միջազգային հանրութեան ապագայի համար»:

«Միացեալ Նահանգների յամառութիւնն ու անկանխատեսելիութիւնը ոչ մի կապ չունեն խաղերի տեսութեան հմտօրէն կիրառման հետ:

Վաշինգտոնում գործող վարչակազմը, սեփական երկրում COVID19-ի սխալ կառավարումից կամ արտասահմանում խաղաղութիւնն ու կայունութիւնը վտանգելուց բացի, չունի որեւէ իրական ծրագիր, բացառութեամբ՝ օրէնքի գերակայութիւնը պաշտպանողների դէմ յարձակումներից: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը դրա ցայտուն օրինակն է համարել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։