ԱՄԷ-ի եւ Իսրայէլի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համաձայնագրի ստորագրումը համարելով Աբու Դաբիի ռազմավարական սխալը, Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իսլամական երկրների խորհրդարաննների նախագահներին ուղղւած իր ուղերձում, իսլամական աշխարհին կոչ է արել օգտագործել տարածաշրջանային եւ միջազգային ողջ ներուժը, Պաղեստինի ժողովրդի դէմ ուղղւած քաղաքական ահաբեկչութիւնը չէզոքացնելու համար:
«alikonline.ir» - ԱՄԷ-ի եւ Իսրայէլի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համաձայնագրի ստորագրումը համարելով Աբու Դաբիի ռազմավարական սխալը, Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իսլամական երկրների խորհրդարաննների նախագահներին ուղղւած իր ուղերձում, իսլամական աշխարհին կոչ է արել օգտագործել տարածաշրջանային եւ միջազգային ողջ ներուժը, Պաղեստինի ժողովրդի դէմ ուղղւած քաղաքական ահաբեկչութիւնը չէզոքացնելու համար. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ղալիբաֆը նշել է, որ տւեալ համաձայնագիրը թուլացնելու է պաղեստին հարցով իսլամական աշխարհի, Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան եւ Իսլամական միջխորհրդարանական միութեան գործադրած ողջ ջանքերը. «Անկասկած, միայն պաղեստինցիների կամքի եւ դիմադրութեան շնորհիւ է հնարաւոր ազատագրել Պաղեստինի պատմական հողերը»,- նշել է նա:
Իր ուղերձում, Իսլ. խորհրդարանի նախագահը խստօրէն դատապարտել է ցանկացած քայլ, որն ուղղւած է Պաղեստինի ժողովրդի անքակտելի իրաւունքների խախտմանը, շեշտելով, որ իսլմական աշխարհի օրէնսդիր մարմինները պէտք է օգտագրոծեն խորհրդարանական բոլոր հնարաւորութիւններն այս դաւադրութիւնը չէզոքացնելու եւ Պաղեստինի ժողովրդի իրաւունքները պաշտպանելու համար: