Հա

Քաղաքական

20/08/2020 - 12:00

«Բազմակողմանիութիւնն անհրաժեշտ է համավարակի պատճառած վնասների վերականգնման համար». Ղալիբաֆ

Իսլ. խորհրդարանի նախագահը բազմակողմանիութեան ամրապնդումը եւ պաշտօնատար անձանց յանձնառութիւնն անհրաժեշտ է համարել կորոնավիրուսի համավարակի պատճառած վնասների վերակնգնման համար:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահը բազմակողմանիութեան ամրապնդումը եւ պաշտօնատար անձանց յանձնառութիւնն անհրաժեշտ է համարել կորոնավիրուսի համավարակի պատճառած վնասների վերակնգնման համար: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն յայտարարել է տեսակապի միջոցով անցկացւող խորհրդարանների նախագահների միջազգային 5-րդ համաժողովի ժամանակ, որը մեկնարկել է այսօր՝ օգոստոսի 20-ին:

«Հաւատացած եմ, որ Միջխորհրդարանական համագումարն այժմ պէտք է լրջօրէն պլանաւորի եւ միջոցներ ձեռնարկի յետկորոնայի աշխարհը վերականգնելու համար:

Անկասկած, բազմակողմանիութեան եւ պատասխանատու յանձնառութեան ամրապնդումը միջազգային հանրութեան անհրաժեշտութիւնն է՝ վերականգնելու կորոնավիրուսի համավարակի պատճառած վնասները»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։