1-րդ գումարման խորհրդարանական ընտրութիւնների երկրորդ փուլի նախընտրական քարոզարշաւը կանցկացւի ֆիզիքական շտաբների համար սահմանւած սահմանափակումների եւ նրանց աշխատանքը բացառող կանոնների գործադրման պայմաններում: Այս մասին յայտարարել է Ներքին Գործերի նախարարութեան անվտանգութեան հարցերով տեղակալ Հոսէյն Զոլֆաղարին:
«alikonline.ir» - 11-րդ գումարման խորհրդարանական ընտրութիւնների երկրորդ փուլի նախընտրական քարոզարշաւը կանցկացւի ֆիզիքական շտաբների համար սահմանւած սահմանափակումների եւ նրանց աշխատանքը բացառող կանոնների գործադրման պայմաններում: Այս մասին յայտարարել է Ներքին Գործերի նախարարութեան անվտանգութեան հարցերով տեղակալ Հոսէյն Զոլֆաղարին:
«Մարդկային կուտակումներ առաջացնող միջոցառումների կանխարգելման նպատակով եւ կորոնավիրուսով պայմանաւորւած նախընտրական քարոզչութիւն իրականացնող ֆիզիքական շտաբերի ձեւաւորումը եւ դրանց աշխատանքների իրականացումը կարգելւի»,- յտակեցրել է նա՝ յաւելելով, որ թեկնածուները կարող են քարոզչութիւն իրականացնել, միայն վիրտուալ հարթակների եւ պաշտօնական ալիքների միջոցով:
Նա նշել է, որ պայմանաւորւած կորոնավիրուսի տարածմամբ՝ Իրանի ներքին գործերի նախարարի առաջարկութեամբ՝ Իրանում խորհրդարանական ընտրութիւնների 2-րդ փուլը, որը պէտք է կայանար ապրիլին, մի քանի ամսով յետաձգւեց եւ այն կայանալու է սեպտեմբերի 11-ին, որն ի դէպ՝ նրա հաւաստիացմամբ ընթանալու է հակահամաճարակային ամենախիստ կանոններին հետեւելու պայմաններում:
«Համավարակի ֆոնին անցկացւող ընտրութիւնների ընթացքում ընտատեղամասերում ընտրողների հերթը կը լինի՝ պահպանելով 2 մետր հեռաւորութիւնը»,- նշել է նա՝ յաւելելով, որ բացի այդ, ընտրատեղամասերում տեղադրւած կը լինեն ախտահանիչներ, ալկոգելեր, իսկ սեղանների, դռան եւ այլ առարկաների մակերեսները մշտապէս կախտահանւեն յատուկ լուծոյթներով: