Հա

Քաղաքական

01/09/2020 - 13:30

«ԱՄԷ-ն դաւաճանեց իսլամական աշխարհին». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ սեպտեմբերի 1-ին տեսակապի միջոցով հանդիպել է Կրթադաստիարակչութեան 34-րդ համագումարին մասնակցող, Կրթութեան նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ սեպտեմբերի 1-ին տեսակապի միջոցով հանդիպել է Կրթադաստիարակչութեան 34-րդ համագումարին մասնակցող, Կրթութեան նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

Իր ելոյթի ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադարձել է Իսրայէլի հետ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած Արաբական Միացեալ Էմիրութիւնների նախաձեռնութեանը, նշելով, որ այդ քայլով ԱՄԷ-ն դաւաճանել է իսլամական աշխարհին:

«Արաբական Միացեալ Էմիրութիւնները դաւաճանեց իսլամական աշխարհին, դաւաճանեց արաբական ազգերին եւ տարածաշրջանի երկրներին, դաւաճանեց Պաղեստինին: Իհարկէ, այս դաւաճանութիւնը երկար չի տեւի, բայց այս խարանը կը մնայ նրանց վրայ»,- ասել է այաթ. Խամենէին՝ յաւելելով. «Նրանք սիոնիստների ոտքը բացեցին այս տարածաշրջան՝ մոռանալով պաղեստինեան հարցը, որը մի երկրի օկուպացման խնդիր է, եւ կարգաւորեցին յարաբերութիւններն Իսրայէլի հետ»:

«Այն դէպքում, երբ Պաղեստինի ժողովուրդը բոլոր առումներով գտնւում է ծանր ճնշումների ներքոյ, նրանք իսրայէլցիների եւ ամերիկացի չարամիտ տարրերի (ինչպիսին է Թրամփի ընտանիքի անդամ այդ հրէան), հետ միասին աշխատում են իսլամական աշխարհի շահերի դէմ: Յուսով եմ, որ նրանք շուտով կը սթափւեն եւ կը փոխհատուցեն իրենց արածը»,- յստակեցրել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։