Հա

Քաղաքական

03/09/2020 - 10:00

«Ագրեսիայի վախի առջեւ ընկրկելը կարող է մեծացնել ԱՄՆ-ի ախորժակը». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է Միջազգային քրէական դատարանի բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է Միջազգային քրէական դատարանի բարձրաստիճան պաշտօնեաների նկատմամբ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին:

Նա միջազգային կառոյցի դէմ պատժամիջոցների սահմանումը որակել է ԱՄՆ-ի աճող անբաւարարւածութեան զգացումի հետեւանքը՝ նշելով, որ անհրաժեշտ է դիմադրել այդ երկրի արկածախնդրութեանը:

«Այդ երկիրը պատժամիջոցների սահմանման կարգը մեկնարկեց անհատների դէմ իրականացւող սահմանափակումների կիրառմամբ, շարունակեց մեծ եւ փոքր տէրութիւնների դէմ գործարկւող քայլերով, իսկ այժմ էլ պատժամիջոցներ է կիրառում միջազգային հեղինակաւոր անձանց նկատմամբ»,- գրել է ԱԳ նախարարը՝ կարեւորելով ինքնահաստատման միտման այդ երկրի խելագարութեան դադարեցման անհրաժեշտութիւնը:

«Վախի զգացողութեան առջեւ ընկրկելը կարող է մեծացնել նրանց ախորժակը»,- յաւելել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։