Հա

Քաղաքական

03/09/2020 - 12:30

Հանրապետութեան նախագահը շահագործման է յանձնել ջրամատակարարման, ջրահեռացման եւ էլեկտրաէներգիայի ոլորտի 5 խոշոր ազգային նախագծեր

Հանրապետութեան նախագահի վիրտուալ մասնակցութեամբ այսօր` սեպտեմբերի 3-ին Քերմանշահ, Արդաբիլ եւ Արեւելեան Ատրպատական նահանգներում շահագործան է յանձնւել ջրամատակարարման, ջրահեռացման եւ էլեկտրաէներգիայի ոլորտի 5 խոշոր ազգային նախագծեր:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի վիրտուալ մասնակցութեամբ այսօր` սեպտեմբերի 3-ին Քերմանշահ, Արդաբիլ եւ Արեւելեան Ատրպատական նահանգներում շահագործան է յանձնւել ջրամատակարարման, ջրահեռացման եւ էլեկտրաէներգիայի ոլորտի 5 խոշոր ազգային նախագծեր. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Արեւային, վերականգնող էներգիայի իրացման նպատակով իրականացւած կառավարութեան խոշոր ներդրումային ծրագրերի արդիւնքում, Արդեբիլում շահագործման է յանձնւել երկու 0.2 եւ 1.5 մեգավատ հզօրութեամբ կառուցւած արեւային կայանները, որոնք կը նպաստեն մեր երկրում էներգետիկ ենթակառուցւածքների զարգացմանը:

Նշենք նաեւ, որ Ջրային տնտեսութեան կառավարման ոլորտում նոր որակ եւ մշակոյթ ձեւաւորելու նշանակութեան իմաստով Արեւելեան Ատրպատական նահանգում շահագործման է յանձնւել «Քալղան Չայ» 65 մետր բարձրութեամբ ամբարտակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։