Հա

Քաղաքական

05/09/2020 - 10:45

«ՄԱԳԱՏԷ-ի զեկոյցը կառուցողական հեռանկար է ուրւագծում Իրանի հետ յարաբերութիւնների համար». Ղարիբ Աբադի

Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է Իրանի վերաբերեալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկոյցին:

«alikonline.ir» - Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է Իրանի վերաբերեալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկոյցին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Իր ամբողջութեամբ այս զեկոյցն անդրադառնում է վերջին երեք ամիսների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ յարաբերութիւնների եւ համագործակցութեան զարգացումների, եւ մատնանշում է այս ժամանակահատւածում երկու կողմերի կառուցողական եւ բովանդակային փոխգործակցութիւնը՝ ընդհանուր փոխըմբռնման հասնելու եւ բարձրացւած հարցերի լուծում գտնելու համար»,- ասել է Ղարիբ Աբադին՝ յաւելելով. «Բովանդակային առումով, այս զեկոյցը յստակ ներկայացնում է համագործակցութեան ներկայ վիճակի յստակ պատկերը, եւ դրական ու կառուցողական հեռանկար է ուրւագծում Իրան-ՄԱԳԱՏԷ յարաբերութիւնների վերաբերեալ, որը, ինչպէս սպասւում է, ողջունւելու է ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրների ճնշող մեծամասնութեան եւ Կառավարիչների խորհրդի կողմից»: 

«Իրանը բարի կամք է ցուցաբերել Գործակալութեան նոր գլխաւոր տնօրէնի հետ փոխգործակցութեան մէջ, եւ մենք ակնկալում ենք, որ համատեղ յայտարարութեանն ու գլխաւոր տնօրէնի զեկոյցին կաջակցեն Կառավարիչների խորհրդի անդամները եւ Գործակալութեան այլ անդամները, եւ համարւի հիմնարար քայլ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնում Իրանի հետ կապւած երկու-երեք երաշխիքների կարգաւորման ուղղութեամբ`համաձայնագրերի եւ պարտաւորութիւնների անկախ, անկողմնակալ եւ մասնագիտական ​​կատարմամբ»,- յստակեցրել է Իրանցի բարձրաստիճան դիւանագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։