Հա

Քաղաքական

05/09/2020 - 13:25

Շւէյցարիայի ԱԳ նախարարն այցելել է Սպահանի պատմամշակութային յուշարձաններ. նա կը լինի նաեւ Սուրբ Ամենափրկիչ վանքում

Պաշտօնական այցով Իրան է ժամանել Շւէյցարիայի ԱԳ նախարար Իգնասիօ Քասիսը:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով Իրան է ժամանել Շւէյցարիայի ԱԳ նախարար Իգնասիօ Քասիսը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այցի մեկնարկին Քասիսը Թեհրանից մէկ օրով մեկնել է Սպահան, ուր այցելել է տեղի պատմամշակութային յուշարձաններ, որից յետոյ հանդիպել է Սպահանի համլասարանների դասախօսների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկւել են գիտական, մշակութային եւ տեխնոլոգիական փոխգործակցութեան թեմաներ:

Աւելի ուշ, Շւէյցարիայի ԱԳ նախարարը կայցելի նաեւ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանք, ուր կը հանդիպի Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի հետ:

Իգնասիօ Քասիսի այցի պաշտօնական հատւածը կը մեկնարկի վաղը՝ սեպտեմբերի 6-ին, Թեհրանում:

Թեհրանում նա կը մասնակցի Իրանի եւ Շւէյցարիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 100-ամեակին նւիրւած միջոցառմանը, եւ կը հանդիպի մեր երկրի բարձրաստիճան պաշտօնեաների հետ:

Նախատեսւող հանդիպումների եւ բանակցութիւնների հիմնական թեմաները կը լինեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ասպարէզում փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։