Հա

Քաղաքական

05/09/2020 - 13:30

«Թշնամին համավարակի պատրւակով ցանկանում էր դադարեցնել մեր երկրի զարգացման գործընթացը». Նախագահ Ռոհանի

Համալսարանների մուտքի քննութեան ընթացքում պահպանւել է հակահամաճարակային կանոնների 90 տոկոսը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին

«alikonline.ir» - Համալսարանների մուտքի քննութեան ընթացքում պահպանւել է հակահամաճարակային կանոնների 90 տոկոսը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նկատելով, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանաւորւած ճգնաժամային իրավիճակը թէ՛ ամբողջ աշխարհի, թէ՛ Իրանի կրթական համակարգի համար դարձաւ իրական մարտահրաւէր, նախագահը յաւելել է, որ կորոնավիրուսի հակահամաճարակային պայմանների եւ իրավիճակի թելադրանքին համընթաց, նոր ուսումնական տարում կիրականացւի ուսման գործընթացը:

«Աշխարհում փաստացի, մի այնպիսի իրավիճակ ստեղծւեց, որ առկայ ուսուցումն այլեւս հնարաւոր չէր իրականացնել։ Պէտք էր այս խնդրին շատ արագ լուծում տալ եւ ապահովել իւրաքանչիւր աշակերտի կրթութեան շարունակականութիւնն այլընտրանքային մօտեցումներով»,- նշել է դոկտ. Հասան Ռոհանին՝ այնուամենայնիւ, ընդգծելով դպրոցների վերաբացման, դէմ առ դէմ ուսուցման իրականացման անփոխարինելիութեան փաստը:

Դոկտ. Հասան Ռոհանին նշելով, որ այսօր դպրոցներին զուգահեռ վերաբացւեցին նաեւ համալսարանները նկատել է, որ դպրոցները եւ համալսարանները տարբեր համակարգեր են, որոնք պահանջում են առանձին մօտեցում՝ դրանց խնդիրների նոյնականացումը համարելով սխալ մօտեցում:

Անդրադառնալով երկու կրթական ինստիտուտների տարբերութիւններին, դոկտ. Ռոհանին թւարկել է կորոնավիրուսով պայմանաւորւած հանրակացարաններում բնակւող հեռաւոր բնակավայրերի ուսանողների խնդիրները, նրանց անվտանգ տեղաշարժի ապահովումը, եւ յստակեցրել, որ ինստիտուտներից բացի, անհրաժեշտ է հանրակացարաններում նոյնպէս ապահովել հակահամաճարակային անվտանգութեան բոլոր կանոնները:

Կորոնավիրուսով պայմանաւորւած եւ, առհասարակ, մեր երկրում ուսման համակարգի զարգացման նպատակով, նախագահը նշել է, որ համալսարանների եւ այլ ուսումնական հաստատութիւնների զարգացման ռազմավարութիւնները պէտք է ներառեն հեռավար հարթակի զարգացմանը միտւած միջոցառումներ, որտեղ լայնօրէն կօգտագործւեն հեռավար հարթակի ուժեղ կողմերն ու հնարաւորութիւնները։

Դոկտ. Հասան Ռոհանին անդրադառնալով մեր երկրի դէմ իրականացւող պարտւողի պատրանքի պրոպագանդայի գործադրման փաստին նշել է, որ նրանք այդպիսով փորձում էին դադարեցնել ե՛ւ տեղական արտադրութիւնը, ե՛ւ նոր յաղթանակների նւաճման ժողովրդի կամքը, իսկ համավարակի տարածման դէմ վերահսկողութեան սահմանման իրանական պրակտիկան ներկայացնում էին որպէս ձախողւած իրողութիւն:

Հանրապետութեան նախագահը միեւնոյն ժամանակ յստակեցրել է, որ Իրանը երբեւէ չի ընկրկի հակառակորդների, այդ թւում՝ ԱՄՆ վարչակազմի պահանջների եւ մեր երկրի դէմ իրականացւող պրոպագանդայի առջեւ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։