Հա

Քաղաքական

07/09/2020 - 12:20

Շւէյցարիայի ԱԳ նախարարը հանդիպել է Զարիֆի հետ

Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Շւէյցարիայի ԱԳ նախարար Իգնասիօ Քասիսն այսօր՝ առաւօտեան հանդիպել է Իրանի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Շւէյցարիայի ԱԳ նախարար Իգնասիօ Քասիսն այսօր՝ առաւօտեան հանդիպել է Իրանի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ տեղեկատւական վարչութիւնից:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ասպարէզում փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր:

Նշենք, որ Շւէյցարիայի ԱԳՆ ղեկավարի այցն Իրան մեկնարկել է սեպտեմբերի 5-ին: Այդ օրը նա այցելել է Սպահան, ուր ծանօթացել է քաղաքի պատմամշակութային յուշարձաններին, եւ հանդիպել է Սպահանի համալսարանների դասախօսների հետ:

Սպահան այցի շրջանակում նա եղել է նաեւ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքում, ուր հանդիպել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի հետ:

Երէկ՝ սեպտեմբերի 6-ին Իգնասիօ Քասիսը հանդիպել է Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, եւ մասնակցել է Իրանի եւ Շւէյցարիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 100-ամեակին նւիրւած միջոցառմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։