Հա

Քաղաքական

10/09/2020 - 12:10

Հանրապետութեան նախագահը շահագործման է յանձնել շինարարական ոլորտի 58 ազգային նախագծեր

Հանրապետութեան նախագահի վիրտուալ մասնակցութեամբ այսօր սեպտեմբերի 10-ին շահագործման են յանձնւել շինարարական ոլորտի 58 ազգային նախագծեր:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ՝ դոկտ. Հասան Ռոհանիի վիրտուալ մասնակցութեամբ այսօր սեպտեմբերի 10-ին շահագործման են յանձնւել շինարարական ոլորտի 58 ազգային նախագծեր. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախագծերը շահագործման են յանձնւել Շիրազ, Քաւէ, Եազդ քաղաքներում, Արաքս ազատ գօտու, Ղեշմ, եւ Քիշ կղզիների տարածքներում, ինչպէս նաեւ՝ «Փայամ» օդանաւակայանի յատուկ տնտեսական բաժինը:

Արաքս ազատ տնտեսական գօտու եւ յատուկ տնտեսական բաժնի տարածքներում շահագործման յանձնւած նախագծերը ենթադրում են աւելի քան 4 հազար 413 աշխատատեղերի ստեղծում, եւ դրանք իրականացւել են 437 մլն. եւրօ կապիտալ ներդրման արդիւնքում:

Ինչ վերաբերում է Արաքս ազատ տնտեսական գօտում հիմնադրւած նախագծին, այն վերաբերում է ժամանակակից ջերմոցային համալրի հիմնադրմանը, եւ ջերմոցային տնտեսութեան զարգացման ծրագրերին, որն էլ նպաստում է մեր երկրում գիւղատնտեսութեան զարգացմանը եւ աւելի քան 80 հազար հեկտար գիւղատնտեսական նշանակութեան հողատարածքի իրացմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։