Հա

Քաղաքական

12/09/2020 - 13:30

«Նոր սերնդի ապագան եւ առողջութիւնը կարեւոր է բոլորի համար». Նախագահ Ռոհանի

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի այսօրւայ նիստում անդրադարձել է բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների (ԲՈՒՀ) եւ դպրոցների վերաբացման թմեմային:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի այսօրւայ նիստում անդրադարձել է բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների (ԲՈՒՀ) եւ դպրոցների վերաբացման թմեմային. փոխանցում է ԻՍՆԱ-ն:

Նշելով, որ համավարակի պայմաններում ԲՈՒՀ-երի եւ դպրոցների վերաբացումը հասարակութեան մօտ որոշակի ակտիւութեան եւ թարմութեան պատճառ դարձաւ, նախագահն ասել է. «Ոմանք տխրել են: Յատկապէս արտասահմանում աշխատող պարսկալեզու արբանեակային հեռուստաալիքները, որոնց զարմացրել է այն փաստը, թէ ինպէ՞ս է պատահել, որ կորոնավիրուսի պայմաններում, տնտեսական բոլոր ճնշումներով հանդերձ, ժողովուրդը դժգոհելու եւ ընդվզելու փոխարէն, համավարակային ճգնաժամին դիմակայելու առիթով, երախտապարտ է Կառավարութեանը: Սա այն զեկոյցն է, որն ինձ տւել է Անվտանգութեան նախարարութիւնը՝ մէջբերելով օտարերկրեայ լրատւամիջոցին»:

Ընդգծելով, որ բոլորը գիտակցում են, որ կորոնավիրուսի համավարակը տարբեւում է միւս խնդիրներից, եւ կարող է ազդել տարիքային բոլոր խմբերի վրայ, դոկտ. Ռոհանին շեշտել է, որ նոր սերնդի ապագան եւ առողջութիւնը կարեւոր է բոլորի համար: Նա ընտանիքներին կոչ է արել չտրւել արտասահմանեան լրատւամիջոցների կողմնակալ եւ սադրիչ տեղեկատւութեանը, եւ հաշւի առնեն իրենց եւ երիտասարդների շահերը:

Յիշեցնելով, որ պատժամիջոցների առկայութեան պատճառով, Իրանում համավարակային պայմանները տարբերւում է այլ երկրներից, Հանրապետութեան նախագահն ասել է. «Անգամ այս պայմաններում ԱՄՆ-ն չասաց, որ Իրանի դէմ պատժամիջոցները շարունակւեն, բայց ոչ դեղորայքն եւ բժշկութեան համար: ԱՄՆ գործող վարչակազմն այնքան հեռու է հումանիզմից:

Մի շարք երկրներում մեր ակտիւները սառեցւած են: Մեր գումարները մեզ չեն վերադարձնում, քանի որ ԱՄՆ-ն սպառնացել է նրանց: Պատմութեան մէջ չէք կարող յիշել նման մի դէպք, երբ որեւէ երկիր սեփական գումարները չի կարող օգտագործել դեղորայք գնելու համար»:

Այդուհանդերձ, դոկտ. Ռոհանին վստահեցրել է, որ Կառավարութիւնը ջանք չի խնայելու հասարակութեան առողջական անվտանգութիւնն ապահովելու համար: Ըստ նրա՝ համավարակի դէմ պայքարի ձեւն առօրեայ կեանքի՝ առեւտրի, բիզնեսի կամ ուսումնական պրոցեսների դադարեցումը չէ:

Նախագահը յայտնել է, որ համավարակի ֆոնին, եւ աշնանն ու ձմռանն ընդառաջ Կառավարութիւնն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել ինֆլուանզայի պատւաստանիւթ ձեռք բերելու համար:

«Իհարկէ բոլորը պէտք է գիտակցեն, որ պատւաստանիւթից առաւել կարեւորը հիգիենիկ սկզբունքների պահպանումն է, որը պատւաստանիւթից առաւել կարող է երաշխաւորել մեր առողջութիւնը: Քանի որ յայտնի չէ, թէ պատւաստանիւթը քանի ամսով է կարող ապահովագրել մեր առողջութիւնը: Հնարաւոր է նոյնիսկ, որ այս տարւայ ինֆլուանզան տարբերւի նախորդ տեսակից, եւ պատւաստանիւթն աւելի քիչ ազդեցութիւն ունենայ դրա վրայ»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։