«Մասնաւոր սեկտորի ներգրաւման, եւ կապիտալի ներդրումների զարգացման ծրագրերի միջոցով կառավարութիւնը փորձում է մեղմել հակաիրանական պատժամիջոցների տնտեսական հետեւանքները»,- այս մասին այսօր կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
«alikonline.ir» - «Մասնաւոր սեկտորի ներգրաւման, եւ կապիտալի ներդրումների զարգացման ծրագրերի միջոցով կառավարութիւնը փորձում է մեղմել հակաիրանական պատժամիջոցների տնտեսական հետեւանքները»,- այս մասին այսօր կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Հակաիրանական պատժամիջոցների հետեւանքների մեղմման կառավարութեան ծրագրերն ենթադրում է ֆինանսական շուկաներ՝ կապիտալի ներգրաւման յատուկ մեխանիզմների մշակում»,- նշել է դոկտ. Ռոհանին՝ անդրադառնալով կառավարութեան տնտեսական հակաճգնաժամային ռազմավարութեանը:
Հանրապետութեան նախագահը, նաեւ անդրադարձել է ֆոնդային բորսայում կապիտալի ներգրաււման կարեւորութեանը՝ տարբեր կորպորացիաներին, յորդորելով՝ իրենց բաժնետոմսերը ֆոնդային բորսայում թողարկել:
Նիստի ընթացքում Իրանի հանքերի արդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարի յանձնակատար Ջաֆար Սարղինին կառավարութեան անդամներին է ներկայացրել երկրում պարենային անվտանգութեան ապահովման ծրագրերը, ինչպէս նաեւ՝ աւտմեքենաների եւ պահեստամասերի կարգավիճակը եւ աւտոմեքենաների գնաճի վերահսկման ծրագրերը: