Հա

Քաղաքական

16/09/2020 - 10:50

Իրանը բողոքի նոտա է յղել ՄԱԿ-ին

Մեր երկրի նկատմամբ բռնութիւն գործադրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դէպքերով, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Մաջիդ Թախթ Ռաւանչին բողոքի նոտա է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշին:

«alikonline.ir» - Մեր երկրի նկատմամբ բռնութիւն գործադրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դէպքերով, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Մաջիդ Թախթ Ռաւանչին բողոքի նոտա է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր բողոքի նամակի տեքստում Մաջիդ Թախթ Ռաւանչին մտահոգութիւն է յայտնել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի բռնութեան գործադրման սպառնալիքների դէպքերով, յիշեցնելով, որ անցեալ օրերի ընթացքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդէս է եկել սադրիչ յայտարարութիւններով՝ սպառնալով հարւածել Իրանին:

Թախթ Ռաւանչին յաւելել է, որ դա ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ միջազգային իրաւունքի կոպիտ խախտում է:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը յստակեցրել է. «Հաշւի առնելով Իրանի միջազգային եւ առհասարակ, պաշտպանւելու իր բնական իրաւունքները՝ ձեռնարկելու է բոլոր համապատասխան միջոցները ցանկացած սպառնալիքի կամ ուժի կիրառման դէմ»:

Մաջիդ Թախթ Ռաւանչին յիշեցնելով, գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան միջադէպը, եւ ԱՄՆ-ի կողմից միջազգային իրաւունքների խախտման փաստը նշել է, որ ԱՄՆ-ի վարած անօրինական գործողութիւնները ոչ միայն վտանգում են միջազգային իրաւունքի հիմքերը, այլեւ լուրջ սպառնալիք են միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան համար:

Յիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հետեւելով Politico-ի կեղծ հրապարակումներին իր թւիթերեան էջում գրառում էր կատարել, սպառնալով հարւածել Իրանին:

Ինչ վերաբերում է Politico-ի հաղորդմանը, Իրանը հերքել էր այդ լրատւամիջոցի կեղծ տեղեկութիւնները՝ յայտարարելով, թէ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն դադարի դիմել միջազգային ասպարէզում ամերիկեան քարոզչութեան ծեծւած եւ հնացած մեթոդներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։