Հա

Քաղաքական

16/09/2020 - 12:50

«Շաբաթ եւ կիրակի օրերն իրանցի ժողովրդի յաղթանակի, եւ ԱՄՆ-ին խայտառակ պարտութեան մատնելու առիթն է». Ռոհանի

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր կառավարութեան նիստի ընթացքում անդրադարձել է «Ձգանի մեխանիզմի» կիրառման ԱՄՆ-ի տապալւած փորձերին, իրանցի ժողովրդին նախապէս՝ շնորհաւորելով, դիւանագիտական ոլորտում սպասւող յաղթանակի առթիւ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր կառավարութեան նիստի ընթացքում անդրադարձել է «Ձգանի մեխանիզմի» կիրառման ԱՄՆ-ի տապալւած փորձերին, իրանցի ժողովրդին նախապէս՝ շնորհաւորելով, դիւանագիտական ոլորտում սպասւող յաղթանակի առթիւ:

«Յաջորդ շաբաթ ԱՄՆ-ն մէկ անգամ եւս կը պարտւի դիւանագիտական ոլորտում՝ փորձելով, կիրառել Միջուկային համապարփակ համաձայնագրի վէճերի ակտիւացման ձգանի մեխանիզմը»,- նշել է Հանրապետութեան նախագահը՝ յաւելելով, որ այդ մեխանիզմը կարող են կիրառել, միայն, համաձայնագրին անդամակցող կողմերը, մինչդեռ, ԱՄՆ-ն դուրս էր եկել համաձայնագրից նախորդ տարւայ մարտին»:

Հանրապետութեան նախագահն իր ելոյթի ընթացքում, ի թիւս, այլ հարցերի անդրադարձել է սրբազան պաշտպանութեան տարիներին իրանցի ժողովրդի իրականացրած սխրանքներին եւ անձնազոհութիւններին, ընդգծելով՝ իրանցի ժողովրդի դիմադրողականութեան բարձր մակարդակի պահպանման անհրաժեշտութիւնը:

Դոկտ. Հասան Ռոհանին նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի համաձայն, Միջուկային համաձայնագրի կողմերը կամ դրանցից մէկը կարող են ակտիւացնել վէճերի լուծման «Ձգանի մեխանիզմը», յստակեցրել է. «Միջուկային գործարքին անդամակցող երկրները մերժել են ԱՄՆ-ի այդ մեխանիզմը կիրառելու փորձերը»:

Ինչ վերաբերում է Միջուկային գործարքն իւրացնելու ԱՄՆ փորձերին դոկտ. Ռոհանին՝ յիշեցնելով, Միջուկային համապարփակ համաձայնագրի կապակցութեամբ Դոնալդ Թրամփի հնչեցրած գնահատակաների մասին յստակեցրել է. «Պատմութեան ամենավատ համաձայնագրի հռչակման Դոնալդ Թրամփի գնահատականներին անմիջապէս յաջորդեց նրա, նոյն, Գործարքը իւրացնելու փորձերը»:

Դոկտ. Հասան Ռոհանին նշելով, որ մեր երկիրը գտնւում է ոչ թէ, պատժամիջոցների այլեւ, տնտեսական պատերազմական պայմաններում՝ յաւելել է. «Ժողովրդի կարիքների ապահովման նպատակով, տեղական արտադրանքը պէտք է վերահսկել արտադրութեան օրւանից միչեւ սպառման ժամկէտը»:

Ժողովրդի խնդիրների վեր հանելն առանցքային համարելով, դոկտ. Ռոհանին կարեւորել է նրանց խնդիրների լուծմանը միտւած բոլոր միջոցառումների կիրառման անհրաժեշտութիւնը, յստակեցնելով, այդ առիթով անհրաժեշտ է հետեւել համընդհանուր կամքի դրսեւորման հարկադրանքին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։