Հա

Քաղաքական

17/09/2020 - 12:20

Դոկտ. Ռոհանին շահագործման է յանձնել Առողջապահական ոլորտի ենթակառուցւածքների զարգացմանը միտւած մի քանի ազգային խոշոր նախագծեր

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր առաւօտեան վիրտուալ մասնակցութեամբ շահագործան է յանձնել Առողջապահական ոլորտի ենթակառուցւածքների զարգացմանը միտւած մի քանի ազգային խոշոր նախագծեր:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր առաւօտեան վիրտուալ մասնակցութեամբ շահագործան է յանձնել Առողջապահական ոլորտի ենթակառուցւածքների զարգացմանը միտւած մի քանի ազգային խոշոր նախագծեր. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Առողջապահական ոլորտի ենթակառուցւածքների զարգացման ծրագրերն իրականացւել են Հանրապետութեան 7 տարբեր նահանգներում, այդ թւում՝ Սպահան, Սիստան եւ Բալուչիստան եւ Մազանդարան քաղաքներում:

Նոյն ծրագրերի շրջանակում, մեր երկրի մաշկաբանական բժշկական ծառայութիւնների զարգացման նպատակով, Թեհրան նահանգում շահագործման է յանձնւել «Ռազի» մաշկաբանական բժշկական կենտրոնը:

«Ռազի» մաշկաբանական բժշկական կենտրոնը կոչւած է մատուցելու բարձրակարգ ծառայութիւններ եւ Առողջապահական համակարգում գրաւելու իր ուրոյն տեղը` ձեւաւորւելով բժշկական ծառայութիւնների մատուցման նոր եւ առաւել զարգացած համակարգ:

21 հազար 500 քկմ տարածքով, եւ 176 մահճակալային ֆոնդի հնարաւորութիւններով «Ռազի» բժշկական կենտրոնի հիմնադրումն, ենթադրում է աւելի քան 550 հազար աշխատատեղի ստեղծում:

Նշենք, որ ազգային խոշոր նախագծերի շահագործան ծրագրերի շրջանակում, այսօր Նախագահ Ռոհանին մասնակցել է նաեւ Մասիհ Դանեշւարի անւան հիւանդանոցի օրգանական փոխպատւաստման մասնաշէնքի շահագործման յանձման միջոցառմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։