Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր առաւօտեան Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում անդրադարձել է կեղծ երկընտրանքների մերժման հարկադրանքին, դրանք ասպարէզ չնետելու պահանջով:
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր առաւօտեան Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում անդրադարձել է կեղծ երկընտրանքների մերժման հարկադրանքին, դրանք ասպարէզ չնետելու պահանջով. «Առողջութիւն թէ՞ հասարակական գործունէութիւն», «Առողջութիւն թէ՞ կենցաղ», «Առողջութիւն թէ՞ կրօն», «Առողջութիւն թէ՞ կրթութիւն», այս ամէնը սնանկ օրակարգեր են եւ դրանք պէտք է մերժել»,- յստակեցրել է նա: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Աշնանը մօտենալուն զուգահեռ, կորոնավիրուսի վարակման դէպքերի թիւը կրկին կարող է աճել»,- նշել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ աշնանը աւելանում են, նաեւ, գրիպի, ինֆլուանզայի եւ այլ սեզոնային հիւանդութիւնների վարակման դէպքերը:
«Անհրաժեշտ է բարձրացնել եւ ամրապնդել իմունիտետը, յատկապէս հիմա, երբ սկսւել է գրիպի ու մրսածութեան հետեւանքով առաջացող հիւանդութիւնների սեզոնը»,- նշել է նա:
Նշելով, որ կորոնավիրուսը եւ դրա հետեւանքները անորոշ ժամանակով կը շարունակեն ներկայ լինել մեր կեանքում Նախագահ Ռոհանին կարեւորել է հակահամաճարակային միջոցառումների երկարատեւ իրականացման, կապիտալ ներդրումների ներգրաւման պլանների մշակման, եւ համավարակի տնտեսական հետեւանքաների չէզոքացման միջոցառումների կիրառման անհրաժեշտութիւնը:
Անդրադառնալով հակակորոնավիրուսային պատւաստանիւթի ստեղծմանը Նախագահ Ռոհանին նշել է. «Պատւաստանիւթի ստեղծումը եւ դրա հասանելիութիւնը կարող է ապահովել մարդկային իմունիտետը, այնուամենայնիւ, դա չի կարող երաշխաւորել համավարակի հետեւանքների չէզոքացման բոլոր պայմանները»:
Կորոնավիրուսի տարածւածութեան մակարդակը պայմանաւորելով ժողովրդի հակահամավարակային կանոններին հետեւելու խնդրին դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ համավարակի վարակման դէպքերի վիճակագրութիւնը ակնյայտօրէն կախւած է կանոնների հետեւման կարգից: