Հա

Քաղաքական

20/09/2020 - 08:30

«Ամերիկացիները համոզւած են իրենց քաղաքական պնդումների անհիմնութեանը». Զարիֆ

«Ամերիկացիները համոզւած են իրենց քաղաքական պնդումների անհիմնութեանը»,- այս մասին երէկ՝ սեպտեմբերի 19-ին իրանական հեռուստաալիքի եթերում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - «Ամերիկացիները համոզւած են իրենց քաղաքական պնդումների անհիմնութեանը»,- այս մասին երէկ՝ սեպտեմբերի 19-ին իրանական հեռուստաալիքի եթերում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ նախարարը անդրադառնալով մեր երկրի շուրջ ստեղծւած աշխարհաքաղաքական իրադրութեանն ու Իրանին զէնք վաճառելու արգելքի երկարաձգման հետ կապւած ԱՄՆ ջանքերին նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամները մերժել են ԱՄՆ-ի յայտարարութիւննեերը այն ոչ լեգիտիմ համարելով:

«Սա այն դէպքը չէ երբ խորհրդի անդամները համաձայն չեն ներկայացւած պահանջին, այլ նրանք դա համարել են անօրինական»,- նշել է նա:

ԱԳ նախարարը իր ելոյթի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն դիմեց տարատեսակ քայլերի, բերեց տարաբնոյթ պատճառաբանութիւններ, որպէսզի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին կարողանար համոզել, որ Իրանի դէմ արգելքի ժամկէտները պէտք է երկարաձգւեն, սակայն ԱԽ-ն անդամները ոչ լեգիտիմ են համարում ԱՄՆ նախաձեռնութիւնները:

Յիշեցնելով, եւրոպական եռեակ պետութիւնների կողմից ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին յղած նամակի մասին, Զարիֆը նշել է, որ սահմանափակումները չեն վերականգնւի, եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի վէճերի լուծման՝ «Ձգանի մեխանիզմ»-ն ակտիւացնելու ԱՄՆ-ի գործողութիւնները համարւում են ձախողւած փորձեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։