Հա

Քաղաքական

20/09/2020 - 13:30

«ԱՄՆ-ն պէտք է դադարեցնի ապստամբութիւնը». ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ

«Միացեալ Նահանգները պէտք է դադարեցնի ապստամբութեան իր գործողութիւնները»,- այս մասին այսօր սեպտեմբերի 20-ին, մամլոյ ասուլիսի ընթացքում յստակեցրել է ԱԳ նախարարութեան մամոյ խօսնակ Սայիդ Խաթիբ Զադէն:

«alikonline.ir» - «Միացեալ Նահանգները պէտք է դադարեցնի ապստամբութեան իր գործողութիւնները»,- այս մասին այսօր սեպտեմբերի 20-ին, մամլոյ ասուլիսի ընթացքում յստակեցրել է ԱԳ նախարարութեան մամոյ խօսնակ Սայիդ Խաթիբ Զադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ Միացեալ Նահանգները պէտք է վերջապէս դադարեցնի իր անօրինական գործողութիւնները, Խաթիբ Զադէն յստակեցրել  է. «Եթէ ԱՄՆ դադարեցնի իր անօրինական գործողութիւնները, եւ վերադառնայ միջազգային հանրութեան հանդէպ ստանձնած իր պարտաւորութիւններին, այդ դէպքում՝ միջազգային հանրութիւնը կարող է նրանց ընդունել»:

«Թեհրանը ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ միջազգային հանրութեանը եւ իր ստանձնած պարտաւորութիւններին»,- նշել է նա:

Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ ֆոնին՝ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը անդրադարձել է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում իրանցի ժողովրդի կատարած սխրանքներին եւ անձնւիրումներին՝ նշելով, որ յանուն ազգային անվտանգութեան եւ Իրանի տարածքային ամբողջականութեան պահպանման իրանցի ժողովուրդը պատրաստ չէ որեւէ զիջման:

Խաթիբ Զադէն անդրադառնալով վերջին աշխարհաքաղաքական իրադրութիւններին նշել է, որ ԱԳ նախարարը հեռախօսազրոյցներ է ունեցել մի քանի երկրների ԱԳ նախարարների, այդ թւում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ:

Նա իր մամլոյ ասուլիսի ընթացքում իր թիւս այլ հարցերի անդրադարձել է «Ձգանի մեխանիզմ»-ի ակտիւացման ԱՄՆ օրինական գործողութիւններին նշելով, որ ԱՄՆ-ն 2018 թւականին դուրս գալով միջուկային համաձայնագրից` փաստօրէն ոչ մի իրաւական լծակ չունի Իրանի սպառազինութեան վաճառքի հետ կապւած ՄԱԿ-ի արգելքը երկարաձգելու համար:

Նա նաեւ յստակեցրել է, որ ԱՄՆ-ն յղում է անում Միջուկային գործարքին այն դէպքում երբ իրենք դուրս էին եկել համաձայնագրից 2018 թւականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։