«Միացեալ Նահանգները պէտք է դադարեցնի ապստամբութեան իր գործողութիւնները»,- այս մասին այսօր սեպտեմբերի 20-ին, մամլոյ ասուլիսի ընթացքում յստակեցրել է ԱԳ նախարարութեան մամոյ խօսնակ Սայիդ Խաթիբ Զադէն:
«alikonline.ir» - «Միացեալ Նահանգները պէտք է դադարեցնի ապստամբութեան իր գործողութիւնները»,- այս մասին այսօր սեպտեմբերի 20-ին, մամլոյ ասուլիսի ընթացքում յստակեցրել է ԱԳ նախարարութեան մամոյ խօսնակ Սայիդ Խաթիբ Զադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նշելով, որ Միացեալ Նահանգները պէտք է վերջապէս դադարեցնի իր անօրինական գործողութիւնները, Խաթիբ Զադէն յստակեցրել է. «Եթէ ԱՄՆ դադարեցնի իր անօրինական գործողութիւնները, եւ վերադառնայ միջազգային հանրութեան հանդէպ ստանձնած իր պարտաւորութիւններին, այդ դէպքում՝ միջազգային հանրութիւնը կարող է նրանց ընդունել»:
«Թեհրանը ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ միջազգային հանրութեանը եւ իր ստանձնած պարտաւորութիւններին»,- նշել է նա:
Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ ֆոնին՝ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը անդրադարձել է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում իրանցի ժողովրդի կատարած սխրանքներին եւ անձնւիրումներին՝ նշելով, որ յանուն ազգային անվտանգութեան եւ Իրանի տարածքային ամբողջականութեան պահպանման իրանցի ժողովուրդը պատրաստ չէ որեւէ զիջման:
Խաթիբ Զադէն անդրադառնալով վերջին աշխարհաքաղաքական իրադրութիւններին նշել է, որ ԱԳ նախարարը հեռախօսազրոյցներ է ունեցել մի քանի երկրների ԱԳ նախարարների, այդ թւում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ:
Նա իր մամլոյ ասուլիսի ընթացքում իր թիւս այլ հարցերի անդրադարձել է «Ձգանի մեխանիզմ»-ի ակտիւացման ԱՄՆ օրինական գործողութիւններին նշելով, որ ԱՄՆ-ն 2018 թւականին դուրս գալով միջուկային համաձայնագրից` փաստօրէն ոչ մի իրաւական լծակ չունի Իրանի սպառազինութեան վաճառքի հետ կապւած ՄԱԿ-ի արգելքը երկարաձգելու համար:
Նա նաեւ յստակեցրել է, որ ԱՄՆ-ն յղում է անում Միջուկային գործարքին այն դէպքում երբ իրենք դուրս էին եկել համաձայնագրից 2018 թւականին: