Հա

Քաղաքական

20/09/2020 - 13:50

«ԱՄՆ-ն աննախադէպ սպառնալիքի է վերածւել ՄԱԿ-ի ԱԽ-ի համար». ԱԳՆ

ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել հակաիրանական պատժամիջոցների վերականգմանն ուղղւած ԱՄՆ-ի գործադրած ապարդիւն ջանքերի կապակցութեամբ:

«alikonline.ir» - ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել հակաիրանական պատժամիջոցների վերականգմանն ուղղւած ԱՄՆ-ի գործադրած ապարդիւն ջանքերի կապակցութեամբ:

ԱԳ նախարարութեան հրապարակած յայտարարութեան տեքստում մասնաւորապէս ասւած է. «Այն դէպքում երբ ԱՄՆ-ն Միջուկային գործարքի անդամ չի համարւում շարունակում է կեղծ յայտարարութիւններ տարածել ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների արգելքի վերականգման մասին»,- ասւած է յայտարարութեան մէջ՝ յաւելելով, որ սահմանափակումները վերադարձնելու ուղղութեամբ ձեռնարկւած ցանկացած գործողութիւն, երբեւէ, չի ստացել եւ չի կարող ստանալ իրաւական ուժ»:

Յայտրարարութեան մէկ այլ հատւածում ԱԳ նախարարութիւնը յստակեցրել է. «Իրանը բազմիցս յայտարարել է, որ ԱՄՆ-ն ակնյայտօրէն սպառնալիք է դարձել միջազգային անվտանգութեան եւ խաղաղութեան համար»:

«Միջազգային հանրութիւնը պէտք է անյապաղ միջոցներ ձեռնարկի հակազդելու ԱՄՆ անիրաւաչափ գործողութիւններին»,- նշւած է տեքստում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։