Հա

Քաղաքական

21/09/2020 - 09:26

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պէտք է փոխի իր ընթացքը». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անհրաժեշտ է օր առաջ փոխել իր ընթացքը:

«alikonline.ir»- ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անհրաժեշտ է օր առաջ փոխել իր ընթացքը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պէտք է փոխի իր ընթացքը նախքան այն, որ պետքարտուղար Մայք Պոմպէոն նրա քարոզչական կարգախօսը /Make America great again/ աւելի մեծ ծաղրուծանակի վերածի աշխարհում:

Աշխարհն ասում է, որ Անվտանգութեան խորհրդի պատժամիջոցներից որ մէկը չի վերակնգնւել: Բայց պարոն «Մենք ստեցինք, մենք խաբեցինք, մենք թալանեցինք»-ը սպառնում է պատժել աշխարհին իր կառուցած զուգահեռ աշխարհում ապրելուց հրաժարւելու համար»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Մէկ այլ թւիթում Զարիֆն անդրադարձել է Մայք Պոմպէոյի թւիթերեան գրառմանը, որում նա ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցները ներկայացրել է որպէս «մեր» պատժամիջոցները, եւ աշխարհին կոչ է արել գործադրել դրանք:

«Դեմենցիա ունեցող մարդկանց / նրանք, ովքեր չեն կարող դադարեցնել ստելը/ խնդիրն այն է, որ նրանք գործնականում մոլորւել են սեփական խաբէութեան սարդոստանյում»,- գրել է Զարիֆը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։