Հա

Քաղաքական

21/09/2020 - 11:15

Սրբազան պաշտպանութիւն. 40-ամեակ

Այսօր լրանում է Իրաքի կողմից Իրանին պարտադրւած 8-ամեայ պատերազմի 40-ամեակը:

«alikonline.ir»- Այսօր լրանում է Իրաքի կողմից Իրանին պարտադրւած 8-ամեայ պատերազմի 40-ամեակը:

1359 թւականաի շահրիւարի 31-ին, նորաստեղծ Իսլամական Հանրապետութիւնը տապալելու նպատակով, Իրաքի բաասական ռեժիմը լայնամասշտապ պատերազմ սկսեց Իրանի դէմ:

Անհաւասար պատերազմն Իրանին պարտադրւեց այն ժամանակ, երբ երկիրը գտնւում է մեծապետական ուժերի, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ի ճնշման ներքոյ, իսկ ներքին ճակատում էլ Արեւմոտքի եւ Արեւելքի հետ կապւած խմբաւորումները քարոզչական լայնածաւալ աշխատանքով եւ զինեալ բախումներով, փորձում էին թուլացնել համակարգը:

Իրաքի բանակը, ելնելով Իրանի ներքին եւ արտաքին անկայուն վիճակից, նախատեսում էր կայծակնային ռազմական գործողութիւնների միջոցով անակնկալի բերել դեռեւս յեղափոխութեան հետեւանքները չթօթափած ու ամբողջովին չվերականգնւած Իրանի ԶՈՒ-ին, եւ երազում էր Թեհրանը մէկ շաբաթւայ ընթացքում գրաւելու մասին:

Պատերազմի առաջին օրերին, առանց սահմանների վրայ լուրջ խոչընդոտների, Իրաքի բանակը հասաւ մինչեւ Ահւազի, Աբադանի եւ Խոռամշահրի դարպասները: Օրհասական այդ օրերին, սակայն, Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, հանգուցեալ Էմամ Խոմէյինին ի յայտ բերեց իր անկոտրում կամքը եւ ժողովրդին համախամբելու բացառիկ ունակութիւնները: Անսալով Էմամ Խոմէյնիի կոչին Իրանի բանակը, Իսլ. յեղափոխութեան պահակազօրը եւ աշխարհազօրային կամաւորները համախմբւելով, ոչ միայն կասեցրեցին թշնամու առաջընթացը, այլ, կարճ ժամանակում կարողացան բեկում մտցնել պատերազմի ընթացքում՝ պաշտպանական գործողութիւններից անցնելով յարձակողական գործողութիւնների:

Արդիւնքում մէկը միւսի յետեւից ազատագրւեցին Իրանի սահմանային գօտու բռնագրաււած տարածքները, իսկ այդ գործողութիւնների գագաթնակէտն անշուշտ Աբադանի շրջափակման ճեղքումն ու Խոռամշահրի ազատագրումն էր: Խուճապահար թշնամին, որը վայելում էր տարածաշրջանի արաբական պետութիւնների եւ մեծապետական ուժերի ֆինանսական, քաղաքական եւ լոգեստիկ համապարփակ օժանդակութիւնն ու հովանաւորութիւնը ստիպւած եղաւ խուճապահար նահանջել, եւ միջազգային միջնորդների միջոցով զինադադար խնդրել:

8-ամեայ պարտադրեալ պատերազմը դարձաւ Իրանի արդի պատմութեան ամենափայլուն դրւագներից մէկը, որի սխրագործութիւնները ոսկէ տառերով են գրանցւած մեր պատմութեան մատեանում եւ, դեռեւս, տասնամեակներ շարունակելու են ոգեշնչել սերունդներին՝ նւիրաբերելու ամենաթանկը՝ յանուն Հայրենիքի եւ ազգային արժանապատւութեան պաշտպանութեան:

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։