Հա

Քաղաքական

21/09/2020 - 11:32

ԱՆ խօսնակը զգուշացնում է կորոնավիրուսի նոր դէպքերի աճի արձանագրման մասին

Վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսի վարակման դէպքերի աճի ցուցանիշով պայմանաւորւած, Իրանի առողջապահական նախարարութեան խօսնակ Սիմա Սադաթլարին զգուշացրել է նոր դէպքերի գրանցման եւ տւեալների աճի արձանագրման մասին:

«alikonline.ir»- Վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսի վարակման դէպքերի աճի ցուցանիշով պայմանաւորւած, Իրանի առողջապահական նախարարութեան խօսնակ Սիմա Սադաթլարին զգուշացրել է նոր դէպքերի գրանցման եւ տւեալների աճի արձանագրման մասին:

Նշելով, որ նոր դէպքերի աճի արձանագրումը մեծապէս պայմանաւորւած է ժողովրդի պահւածքով եւ ըմբռնումով, ԱՆ խօսնակը քաղաքացիներին յորդորել է, յատկապէս փակ տարածքներում պահպանել հակահամաճարակային անվտանգութեան բոլոր կանոնները:

«Անհրաժեշտ է համատարած դարձնել հակահամաճարակային կանոնների պահպանումը»,- յստակեցրել է նա՝ յաւելելով, որ մենք պէտք է մաքսիմալ բարձր որակով կարողանանք կորոնավիրուսի հետ համատեղ ապրել:

ԱՆ խօսնակը նկատելով, որ հակահամաճարակային կանոնների պահպանումն ամենաշատն են օգնում համավարակի տարածման կանխարգելմանը, արձանագրել է, որ մեր երկրում նւազել է բժշկական դիմակների հանրային օգտագործման, եւ դրանց կրման ցուցանիշը:

Դիմակների համընդհանուր կրման խորհրդը առանցքային համարելով,  ԱՆ խօսնակը յաւելել է. «Անհրաժեշտ է պարբերաբար ձեռքերը մշակել ախտահանիչ նիւթերով, պահպանել սոցիալական հեռաւորութիւնը եւ կրել բժշկական դիմակներ։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։