Հա

Քաղաքական

22/09/2020 - 08:46

«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ Միջուկային գործարքի շուրջ». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը բացառել է Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի հետ նոր բանակցութիւնների հնարաւորութիւնը: Այ մասին նա յայտարարել է՝ ելոյթ ունենալով ԱՄՆ «Միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովի» քննարկման հարթակում:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը բացառել է Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի հետ նոր բանակցութիւնների հնարաւորութիւնը: Այ մասին նա յայտարարել է՝ ելոյթ ունենալով ԱՄՆ «Միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովի» քննարկման հարթակում:

«Մենք մտադիր չենք բանակցել նրանց հետ գործարքի շուրջ: Հիմա նրանք չեն կարող պարզապէս վերցնել ու ասել՝ եկէք վերադառնանք բանակցութիւններին»,- ասել է Զարիֆը՝ խօսելով այն մասին, թէ կը բանակցի՞ արդեօք Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնագրի ապագայի շուրջ:

«ԱՄՆ-ն պէտք է իրատես լինի, եւ հասկանայ, որ մեծ տէրութիւն լինելը, դա դեռ չի նշանակում սեփական կամքն ուրիշներին թելադրել: ԱՄՆ-ն ջանք չխնայեց աւելի լաւ գործարքի հասնելու համար: Նախկին վարչակազմը, որի փոխնախագահն ի դէպ, այժմ նախագահի թեկնածու է, յայտարարել էր, որ սա լաւ գործարք է»,- ասել է Զարիֆը՝ շեշտելով, որ Իրանն այլեւս բանակցութիւններ չի վարի ձեռք բերւած համաձայնութեան շուրջ:

«Այս գործարքում մենք չստացանք այն ամէնը, ինչ ուզում էինք: Նոյն էր Միացեալ Նահանգների եւ եւորպացիների պարագայում: Համաձայնագիրն ունէր ութ կողմ, եօթ երկիր՝ գումարած Եւրոմիութիւնը: Կողմերից ոչ մէկը չստացաւ այն, ինչ ուզում էր»,- յստակեցրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։