Հա

Քաղաքական

22/09/2020 - 13:14

«40 տարւայ դիմադրութեան արդիւնքն Իրանի ժողովրդի խորաթափանցութիւնն է թշնամիների սադրանքների նկատմամբ». Հանրապետութեան նախագահ

Սրբազան պաշտպանութեան 40-ամեակի առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդէս է եկել ուղերձով:

«alikonline.ir» - Սրբազան պաշտպանութեան 40-ամեակի առիթով Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդէս է եկել ուղերձով. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ ընթացքում, խնկարկելով նահատակների յիշատակը, վերյիշում ենք Իրանի պատմութեան այն փառաւոր պահերը, երբ այս ազգային սխրագործութեան փայլը դարձաւ դիմադրութեան եւ չընկրկելու խորհրդանիշ՝ աշխարհի բոլոր ազատատենչների համար:

Սրբազան պատերազմի 40-ամեակը դրա ուսմունքները, նահատակների սխրագործութիւնները, անձնուրացների նւիրաբերումը եւ ազատորդիների անկոտրում կամքը վերյիշելու բացառիկ հնարաւորութիւն է, որոնք զոհաբերեցին ամենաթանկը՝ իսլամի եւ յեղափոխութեան իրաւացիութիւնը, եւ Իրանի հանդէպ իրենց սէրն աշխարհին ցոյց տալու համար:

Սրբազան պաշտպանութեան շաբաթը յիշեցնում է ազգի նւիրաբերութեան, ազատատենչութեան եւ զոհաբերութեան մասին, որը հաւատքով եւ սիրով տարիներ շարունակ դիմակայեց իսլամի եւ Իրանի թշնամիների սադրանքներին, եւ յաւէրժացրեց իր փառահեղ յաղթանակը պատմութեան էջերում»,- նշւած է նախագահի ուղերձում՝ ընդգծելով. «40 տարւայ դիմադրութեան արդիւնքն Իրանի ժողովրդի խորաթափանցութիւնն է թշնամիների նկատմամբ»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։