Հա

Քաղաքական

23/09/2020 - 08:33

«Գերիշխանութեան եւ հեգեմոնիայի դարաշրջանն աւարտւած է». Ռոհանին՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում

«Գերիշխանութեան եւ հեգեմոնիայի դարաշրջանն աւարտւած է». Ռոհանին՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում

«alikonline.ir»- Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ սեպտեմբերի 22-ին ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում:

Իր ելոյթում նախագահը նշելով, որ այսօրւայ աշխարհի համարա ժամանակն է «ո՛չ» ասել հարկադրանքին եւ զոռբայութեանն ասել է. «Գերիշխանութեան եւ հեգեմոնիայի դարաշրջանն աւարտւած է: Ժողովրդները եւ մեր զաւակներն արժանի են աւելի լաւ, անվտանգ եւ օրինապաշտ աշխարհի»:

Անդրադառնալով Իրանի ժողովրդի անցած պատմական ուղուն, նրա ազատատենչութեանը, խաղաղասիրութեանը, դիմակայութեանը բռնազաւթիչներին, ծայրայեղականներին եւ ահաբեկիչներին, Հանրապաետութեան նախագահը յիշեցրել է, որ Իրանը, որպէս Մերձաւոր Արեւելքի ամենահին ժողովրդավարութիւնը, մշտապէս կարեւորել է քաղաքական ազատութիւնը՝ շեշտելով, որ Իրանի ժողովուրդն է որոշում սեփական ճակատագիրը, եւ երբեւէ աճուրդի չի հանելու իր ներքին ազատութիւնը:

«Նման ժողովուրդը արժանի չէ պատժամիջոցների: Խաղաղութեան պատասխանը պատերազմը չէ: Ծայրայեղականութեան դէմ պայքարի պարգեւատրումը ահաբեկչութիւնը չէ»,- յայտարարել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «Նրանք առանց որեւէ հիմքի մեզ մեղադրում են միջուկային զէնք ստեղծելու փորձի մէջ եւ պատժամիջոցներ են սահմանում ուրիշների հանդէպ՝ միջուկային զէնք ստեղծելու պատրւակով։ Եւ դա այն դէպքում, երբ ԱՄՆ-ը խայտառակ համբաւ ունի՝ որպէս միակ երկիր, որն ատոմային ռումբեր է օգտագործել մարդկութեան պատմութեան մէջ:

նրանք ապարդիւն փորձում են զրկել Իրանին նւազագոյն պաշտպանական պահանջներից եւ անտեսում են միջազգային իրւունքն ու համաշխարհային կոնսենսուսը` փորձելով երկարացնել Իրանին զէնքի մատակարարման սահմանափակումները` խախտելով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւը»:

Հանրապետութեան նախագահը յստակեցրել է, որ ԱՄՆ-ը չի կարող ո՛չ բանակցութիւններ, ո՛չ պատերազմ պարտադրել Իրանին: Նա շեշտել է, որ Իրանի ժողովուրդը թոյլ չի տայ իրեն օգտագործել ԱՄՆ նախագահական ընտրութիւններում. «Մենք մանրադրամ չենք դառնայ ԱՄՆ ընտրութիւններում եւ ներքին քաղաքականութեան մէջ: Ընտրութիւններից յետոյ ԱՄՆ վարչակազմին այլ բան չի մնում, քան յանձնւել Իրանի ժողովրդի դիմադրութեանը»,- ընդգծել է նա:

Շնորհակալութիւն յայտնելով ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի անդամներին, յատկապէս՝ Ռուսաստանին եւ Չինաստանին, նախագահը նշել է, որ ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդը եւ նրա բանաձեւն օգտագործելու ԱՄՆ ապօրինի փորձին երկու վճռական «ոչ»-երը յաղթանակ է ոչ միայն Իրանի, այլեւ համաշխարհային հանրութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։