Հա

Քաղաքական

23/09/2020 - 10:18

«Աշխարհը մերժեց ԱՄՆ-ին». Խաթիբ Զադէ

ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբ Զադէն իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է աշխարհում ԱՄՆ-ի մեկուսացմանը:

«alikonline.ir»- ԱԳ Նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբ Զադէն իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է աշխարհում ԱՄՆ-ի մեկուսացմանը:

«Աշխարհը մերժեց ԱՄՆ-ին»,- շեշտել է նա՝ յաւելելով, որ աշխարհը շատ յստակ «ո՛չ» ասաց այդ երկրի իշխանութիւններին:

Նշելով, որ ԱՄՆ-ն ականատես է աշխարհում իր աննախադէպ մեկուսացմանը, Խաթիբ Զադէն յաւելել է. «ԱՄՆ-ի միակողմանի միտման փակուղային քաղաքականութիւնը, առաւել քան երբեւէ մեկուսացրել է նրանց»:

Խաթիբ Զադէն յիշեցնելով, ՄԱԿ-ի ԱԽ-ին անդամակցող երկրների, այդ թւում ,նաեւ, եւրոպական երկրների կողմից ԱՄՆ-ի առաջարկի մերժման փաստը՝ նշելով, որ զէնքի էմբարգոյի արգելքի վերականգնման մասին ԱՄՆ պաշտօնեաների անօրինական պահանջը այդպէս էլ չբաւարարւեց:

«Հակառակ Իրանի դէմ նոր պատժամիջոցների սահմանման մասին ԱՄՆ-ի յայտարարութիւններին,  եւրոպական եռեակը մերժել է դրա լեգիտիմութիւնը, նշելով որ Միացեալ Նահանգների կողմից ցանկացած որոշում կամ գործողութիւն՝ ուղղւած Իրանի դէմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ակտիւացմանը, իրաւական ուժ չի ունենայ՝ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու պատճառով»,- նշել է Խաթիբ Զադէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։