Հա

Քաղաքական

23/09/2020 - 13:19

«ԱՄՆ-ն մեր երկրի դէմ տնտեսական պատերազմ է իրականացնում». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր`սեպտեմբերի 23-ին, Կառավարութեան նիստի ընթացքում անդրադարձել է Իրանի դէմ նոր պատժամիջոցների սահմանման մասին ԱՄՆ-ի որոշմանը՝ նշելով, որ այդ երկիրը տնտեսական պատերազմի մէջ է մտել Իրանի հետ:

«alikonline.ir»- Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր`սեպտեմբերի 23-ին, Կառավարութեան նիստի ընթացքում անդրադարձել է Իրանի դէմ նոր պատժամիջոցների սահմանման մասին ԱՄՆ-ի որոշմանը՝ նշելով, որ այդ երկիրը տնտեսական պատերազմի մէջ է մտել Իրանի հետ:

Նախագահ Ռոհանին իր ելոյթի ընթացքում անդրադարձել է Սրբազան պաշտպանութեան տարիներին իրանցի ժողովրդի կատրած սխրանքներին՝ նշելով, որ մեր ժողովուրդը անցել է ամենաբարդ ճանապարհով:

Առանցքային համարելով ժողովրդի դիմադրողականութեան բարձր մակարդակը հակաիրանական պատժամիջոցների դէմ պայքարի գործում, դոկտ. Հասան Ռոհանին յաւելել է. «ԱՄՆ պաշտօնեաներին թւում է, թէ նրանք կարող են յաղթել իրանցի ժողովրդին անդրազգային պատժամիջոցների սահմանման փորձերով: Նրանք կրկնում են Սադդամ Հոսէյնի սխալ հաշւարկները»:

Դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ անդրազգային կորպորացիաների հետ ամերիկացի պաշտօնեաների կապերով, միջազգային բանկային համակարգի վրայ իրենց բացասական ազդեցութեան գործադրման, եւ իշխանական այլ լծակների կիրառմամբ՝ ԱՄՆ-ն տնտեսական պատերազմ է սկսել Իրանի դէմ:

«Միջուկային Գործարքը խայտառակեց ԱՄՆ-ին»,- նշել է նա՝ յաւելելով, որ Միջազգային բազմակողմ գործարքին անհաւատարմութեան, եւ դրա մերժման փորձերը հեղինակազրկեց նրանց:

Դոկտ. Հասան Ռոհանին իր ելոյթի ընթացքում անդրադարձել է Իրանի զէնքի էմբարգոյի երկարաձգման ԱՄՆ նախաձեռնութեան ձախողմանը, նշելով, որ դա նրանց առաւել քան երբեւէ մեկուսացրեց:

«Հակառակ ԱՄՆ-ի դիրքորոշմանը եւրոպական, եւ մի շարք այլ երկրներ հրաժարւեցին վերականգնել մեր երկրի դէմ պատժամիջոցները»,- նշել է նա՝ նկատելով, որ ԱՄՆ-ն այդ հարւածին պատրաստ չէր:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։