Հա

Քաղաքական

24/09/2020 - 10:01

«Յաջորդ շաբաթ կորոնավիրուսային բարդ իրավիճակ է սպասւում». Կորոնավիրուսի Թեհրանի շտաբի ղեկավարի կանխատեսումները

Կորոնավիրուսի նոր դէպքերի աճով պայմանաւորւած, կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի ղեկավարը զգուշացրել է COVID-19-ի հնարաւոր նոր բռնկման մասին:

«alikonline.ir»- Կորոնավիրուսի նոր դէպքերի աճով պայմանաւորւած, կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի ղեկավարը զգուշացրել է COVID-19-ի հնարաւոր նոր բռնկման մասին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մեր երկրում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապւած իրավիճակը կրկին սկսում է մտահոգութիւն առաջացնել»,- նշել է Զալին՝ յաւելելով, որ Թեհրանի ազգային շտաբի ղեկավարութիւնը յառաջիկայ մէկ շաբաթում վարակւածների թւի աճ է կանխատեսում։

«Կորոնավիրուսի տարածման կարեւորագոյն ցուցանիշներից մէկը, դրա վերարտադրողականութեան ցուցիչն այժմ բարձրացել է»,- նկատել է Զալին՝ այդուհանդերձ, յաւելով, որ փորձ է արւում ուժերը մոբիլիզացնել նոր բռնկումներից  խուսափելու համար:

Նշելով, որ նոր սահմանափակումների կիրառման հարկադրանքն օրհահասական է դարձել, Զալին յստակեցրել է . «Անհրաժեշտ է ձեռնարկել հակահամաճարակային միջոցառուների  խստացման, եւ նոր սահմանափակումների կիրառմանը միտւած գործողութիւններ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։