Հա

Քաղաքական

24/09/2020 - 11:27

Հանրապետութեան նախագահը շահագործման է յանձնել Սպորտի եւ երիտասարդութեան ոլորտի մի քանի ազգային խոշոր նախագծեր

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի վիրտուալ մասնակցութեամբ այսօր` սեպտեմբերի 24-ին, շահագործման է յանձնւել սպորտի, երիտասարդութեան, եւ մշակոյթի ոլորտի մի քանի ազգային խոշոր նախագծեր:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի վիրտուալ մասնակցութեամբ այսօր` սեպտեմբերի 24-ին, շահագործման է յանձնւել սպորտի, երիտասարդութեան, եւ մշակոյթի ոլորտի մի քանի ազգային խոշոր նախագծեր. հաղորդում  է ԻՌՆԱ-ն:

Մեր երկրի տարբեր ոլորտների ենթակառուցւածքների, այդ թւում, նաեւ,զբօսաշրջութեան ոլորտի զարգացմանը միտւած ազգային խոշոր նախագծերը, որոնք, ի դէպ, շահագործման են յանձնւել «հնարամտութիւնը եւ յոյսն ի նպաստ թռիչքաձեւ զարգացման» կարգախօսով ենթադրում են աւելի քան 17 հազար աշխատատեղի ստեղծում:

Նախագծերն իրականացւել են Հանրապետութեան տարբեր նահանգներում այդ թւում՝ Ֆարսում, Մազանդարանում, Քերմանում, Թեհրանում, եւ  Արեւելեան Ատրապատականում:

Զբօսաշրջութեան զարգացմանը միտւած նախագծերն իրականացւել են կառավարութեան տրամադրած աւելի քան 68 մլրդ. թուման կապիտալ ներդրման արդիւնքում՝ ընդգրկելով, հիւրանոցային համալիրներ, զւարճանքի կենտրոններ եւ դրանց ընդլայնման ծրագրեր:

Ինչ վերաբերում է երիտասարդների եւ սպորտի ենթակառուցւածքների զարգացման ծրագրերին, կառավարութեան տրամադրած աւելի քան 690 մլրդ. կապիտալ ներդրման արդիւնքում, շահագործման է յանձնւել մի քանի ստադիոններ, մարզադաշտեր, սպորտ կենտրոններ, որոնք համապատասխանում են ժամանակակից չափանիշերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։